Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱՅԼՔ...


Օրինակելի եւ կայացած

ՄԻՊ-ի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում լավագույններից է

Երեկ Երեւանում մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի 10—ամյա գործունեությանը նվիրված միջազգային երկօրյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել հյուրեր շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից։ «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին։ Մենք հատուկ կարծիքներ ենք ներկայացնում Սահմանադրական դատարան, որոնք դարձյալ ուղղված են խոշտանգումների կանխարգելման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը»,–համաժողովի բացման ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Երկօրյա համաժողովը նպատակ ունի ներկայացնել հայաստանյան կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաեւ քննարկել մարտահրավերները, որոնց բախվում են տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները։ «Անցյալ 10—ամյակի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետեւողականության եւ նախաձեռնողականության արդյունքում վեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային եւ կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ, որոնք իրենց արտացոլումն են ստացել ինչպես մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան եւ հատուկ զեկույցներում, այնպես էլ պետական մարմիններին ուղղված նամակներում»,–ելույթում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա բարձր է գնահատել ոլորտում պաշտպանի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ նախորդ տարի որոշ քրեական գործեր հարուցվել են մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը եւս նշել է, որ երկու կառույցների միջեւ ձեւավորվել է կառուցողական եւ մարդակենտրոն գործունեության մթնոլորտ, որի արդյունքում շահում է մարդն ու իրավունքը։
Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է կառավարության կամքը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, գործուն քաղաքականության մշակման եւ իրականացման առումով, ինչպես նաեւ հավաստել, որ վատ վերաբերմունքի ցանկացած դրսեւորման կանխարգելումը եւ անպատժելիության դեմ պայքարի ամրապնդումն առաջնահերթություններն են։ Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ խոշտանգումների կանխարգելման հիմնահարցի շրջանակում նախատեսվում է մշակել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման, ինչպես նաեւ այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող իրավական ակտի նախագիծ, ներդրվելու է հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտ, ինչպես նաեւ կատարելագործվելու է խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կառուցակարգը։
Միջոցառմանը ներկա մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը կարեւորել է, որ Արման Թաթոյանի գործունեությունը Եվրոպայի խորհուրդը օրինակելի է համարում, ինչը խոսում է կառույցի կայացած լինելու մասին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաեւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ—ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը։
Երկօրյա միջազգային համաժողովը կստեղծի փորձի փոխանակման հարթակ տարբեր երկրներից ժամանած մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կանխարգելման ազգային մեխանիզմների, ինչպես նաեւ ոլորտի տեղական եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։

29-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO