Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԼՂՀ


Չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ լինի

Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

«Դե ֆակտո պետությունները՝ հետխորհրդային տարածաշրջանում. զարգացման ուղղությունները եւ հեռանկարները». այս խորագիրն էր կրում ԱՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կայացած միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն ու «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ղեկավարությունը։ Գիտաժողովին մասնակցում էին տասնյակ գիտնականներ եւ փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ, անշուշտ, Արցախից։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նշեց, որ գիտաժողովի կազմակերպման գաղափարը ծնվել է անցյալ տարի՝ համալսարանի 20—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ, ինչը ողջունել է բուհի լավագույն բարեկամ, Ռոստովի Դաշնային համալսարանի պրոֆեսոր Մ. Վասկովը։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք քայլում,–ասաց Դ. Գաբրիելյանը։–Մեր նպատակներից մեկը համագործակցութունն է չճանաչված պետությունների բուհերի հետ, նաեւ՝ գիտության միջոցով մեր երկրների միջազգային ճանաչմանը հասնելը։ Թող աշխարհն իմանա, որ մեր պետությունները կան, գոյատեւում եւ զարգանում են, կլինեն եւ կհարատեւեն»։
Գիտաժողովի մասնակիցներին՝ ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է. «Արցախի Հանրապետությունը, ինչպես եւ հետխորհրդային տարածաշրջանում դե ֆակտո գոյություն ունեցող մյուս պետությունները, տարիների ընթացքում միջազգային հանրությանը ցույց են տվել ոչ միայն իրենց կենսունակությունը, այլեւ զարգացումը։ Անշուշտ, յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում կրթությունն է։ Այսօր մեր առջեւ խնդիր է դրված մեր երիտասարդների համար ապահովել որակյալ կրթություն, ստեղծել նոր հնարավորություններ, կրթական գործընթացում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կապեր հաստատել այլ պետությունների հետ, ինտեգրվել միջազգային կրթական համակարգին...»։
Արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանն իր ելույթում ընդգծեց, որ միջազգային գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն քննարկելու առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այլեւ նախանշելու դրանց հաղթահարման ուղիներն ու ձեւերը։ «Վստահ եմ, գիտաժողովի աշխատանքները կօգնեն առավել արդյունավետորեն լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները՝ ուսումնասիրելով եւ կիրառելով այլ պետությունների փորձը։ Ճանաչման հարցում պետությունները չեն առաջնորդվում միջազգային իրավունքի նորմերով, այլ՝ սեփական շահով։ Առկա պայմաններում պետք է նախահարձակ լինել եւ փորձել արտաքին կապեր հաստատել այլընտրանքային ուղիներով։ Դա կարող է լինել, ինչպես ԱՀ—ի դեպքում է, ապակենտրոնացված համագործակցությունը»,–խոսքն ամփոփեց արտգործնախարարի տեղակալը։
Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկան Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության, Հարավային Օսիայի պետական համալսարանի, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարության, Ռուսաստանի Հարավ—Դաշնային համալսարանի եւ Հայ—ռուսական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները։ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցուրկանը երախտագիտություն հայտնեց կազմակերպիչներին՝ կարեւոր եւ հետաքրքիր միջոցառման համար։ «Դժվար է թերագնահատել նման հաղորդակցման նշանակությունը, որը ծառայում է գիտությանն ու տարբեր գաղափարների փոխանակմանը։ Կարծում եմ, ներկայացված թեմայի արդիականությունը, որն այսօր դառնալու է քննարկման առարկա, չափազանց բարձր է։ Մեր երկրները կան, ապրում են եւ վստահ նայում են առաջ՝ դեպի ապագան։ Հենց այս համատեքստում էլ ցանկանում եմ նշել, որ նոյեմբերի 23—ին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ստորագրել ենք առեւտրային ներկայացուցչություններ հիմնադրելու վերաբերյալ համաձայնագիր»,–գոհունակությամբ նշեց Ա. Ցուրկանը։
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը («Չճանաչվածության ֆենոմենը միջազգային իրավունքում եւ քաղաքականությունում»), իրավաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Պետիկյանը («Իրավական գաղափարախոսության սահմանադրական հիմունքները Արցախի Հանրապետությունում»), Սեդրակ Սուրմենիլյանը («Աբխազ ժողովրդի դիմանկարը՝ մինչեւ անկախության ճանաչումը եւ դրանից հետո», Աբխազիա), Տայմուրազ Տաղտաեւը («Ժողովուրդների տարանջատվածության երեւույթը՝ օս ժողովրդի օրինակով», Հարավային Օսիա), Լարիսա Ալավերդյանը (Հայաստան) եւ ուրիշներ։
Ա. Իսկանդարյանի կարծիքով, աշխարհում այսօր հինգ տասնյակից ավելի չճանաչված պետություն գոյություն ունի։ Դրանք բոլորն էլ տարբեր են՝ սկսած Թայվանի պես տնտեսական ու քաղաքական լուրջ կշիռ ունեցող պետությունից մինչեւ փաստացի գոյություն չունեցող պետություններ, ինչպիսին է, ասենք, Արեւմտյան Սահարան։ «Իհարկե, դրանք աշխարհամասի մի մասն են կազմում, դրանցից շատերը տարածաշրջանային քաղաքականության վրա են ազդում, որոշները՝ անգամ համաշխարհային։ Եվ անտեսել դրանց, որ ճանաչված չեն, հնարավոր չէ։ Պարզապես չի ստացվի»,–ասել է Ա. Իսկանդարյանը։
Հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում՝ Արցախում, դե ֆակտո չճանաչված մյուս պետություններում քաջածանոթ են այն խնդիրներին, որոնք առաջանում են տվյալ պետության չճանաչված կամ մասամբ ճանաչված լինելուց։ Սակայն դա չի խանգարում, որ մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, արարել, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների հիման վրա պետականություն կառուցել, զարգանալ տնտեսապես եւ սերունդներ կրթել, անվտանգ եւ ապահով կենսապայմաններ ստեղծել քաղաքացիների համար։
Գիտաժողովի մասնակիցները համոզված են, որ «չճանաչվածությունը չպետք է խոչընդոտի տվյալ երկրի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

29-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO