Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՇԽԱՐՀ


Ընթանում է բանակցությունների հերթական փուլը

Թուրքիան փորձում է քրդերին լիովին մեկուսացնել ի հաշիվ Սիրիայի հիմնախնդրի

Աստանայում երկօրյա աշխատանքներն է սկսել Սիրիայի հիմնահարցի շուրջ բանակցությունների 11—րդ փուլը։
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայի բանակցությունների գործընթացը, որը տեղի է ունենում ժնեւյան բանակցություններին զուգահեռ, սկսվել է 2017թ. հունվարի 23—ին Աստանայում, որին մասնակցել են Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները։ Դրանք մասնավորապես արդյունավետ են եղել Սիրիայում հակամարտ կողմերի միջեւ հրադադարի հաստատման հարցում։ Ահավասիկ, Աստանայի բանակցությունների առաջին փուլում հիշյալ երկրների մասնակցությամբ հաջողվել է համաձայնության գալ Սիրիայի 4 նահանգները «բախումնազերծ» գոտի հայտարարելու եւ հակամարտ ուժերի միջեւ բախումները կասեցնելու շուրջ, որոնք վերահսկվել են երաշխավորող երկրների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի կողմից։ Ընդ որում, Թուրքիայի սահմանակից Իդլիբ նահանգի հրադադարի վերահսկողությունը հանձնվել է Թուրքիային։
Ինչպես հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարությունը՝ բանակցությունների 11—րդ փուլին հրավիրված բոլոր կողմերը ներկա են, իշխանությունների պատվիրակությունը գլխավորում է Բաշար Ջաաֆարին, ընդդիմադիր ուժերինը՝ Ահմեդ Թաաման, Ռուսաստանինը՝ նախագահ Պուտինի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լավրենտեւը, Իրանինը՝ ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբբարի Անսարին, Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար Սեյադ Ունալը, ՄԱԿ—ինը՝ հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան։ Վերջինս հայտարարել է, որ բանակցությունների օրակարգի առանցքային հարցերից է երկրի նոր սահմանադրության կոմիտեի ձեւավորումը, ինչի արագացման վերաբերյալ համաձայնության էին եկել երաշխավոր երկրների ԱԳ փոխնախարարները՝ հոկտեմբերին Աստանայում ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, կքննարկվի նաեւ Իդլիբ նահանգի հարցը, ինչի առնչությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը դեռեւս նոյեմբերի 13—ին Սոչիում հանդիպել եւ քննարկել են, քանի որ, ըստ ռուսական կողմի, այստեղ կուտակված ահաբեկիչները հաճախ են հարձակվում իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա։ Նշենք, որ հետագայում աջակցող ուժերի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել նաեւ մյուս երեք «բախումնազերծ» գոտիների վրա, որտեղից ահաբեկչական կազմակերպությունների մարտիկները տեղափոխվել ու կուտակվել են Իդլիբում, որը փաստորեն հակաիշխանական ուժերի վերահսկողության տակ գտնվող միակ նահանգն է։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ PKK—ն լուրջ սպառնալիք է Սիրիայի հիմնահարցի կարգավորման համար, ուստի Անկարան իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում շարունակելու է։ Միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ որոշ երկրներ PKK—ին ահաբեկչական կազմակերպություն չեն համարում, ինչպես Իդլիբում գտնվող «Ալ Նոսրա» եւ մյուս խմբավորումներին։ Ազգային անվտանգության խորհուրդը Սիրիայի հիմնահարցի առնչությամբ խիստ կարեւորել է սահմանադրական կոմիտեի ստեղծումը՝ ըստ ՄԱԿ—ի հաստատած «Ճանապարհային քարտեզի»։
Մյուս կողմից էլ, ինչպես նշել է Էմիրությունների կայքերից մեկը, Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայի հյուսիսն իր կրոնական ազդեցության գոտի դարձնել, ինչը իրականացնում է ոչ միայն քանդված մզկիթները վերականգնելով, այլեւ Թուրքիայում ուսումնական կուրսեր անցած ուրբաթօրյա աղոթքի առաջնորդներ ու Ղուրան ուսուցանող ուսուցիչներ գործուղելով, որոնք կոչվում են «հավատարիմ դեսպաններ»։ Այդ հոգեւորականների եւ ուսուցիչների մեծամասնությունը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներ են, որոնց ուսումնառության ընթացքում ուսուցանվում է, որ ժողովրդի պաշտպան միավորումներն ու PKK—ն եւ նրանց հարող կազմակերպություններն անաստվածներ են, որոնց ոչնչացումը «Մուսուլման եղբայրները» անհրաժեշտ են համարում։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

29-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO