Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քննարկումների գործնական եւ կառուցողական մթնոլորտ

ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է աշխատանքը

Երեկ շարունակվել են ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստի աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստի սկզբում ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ալբանիայի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալբանիայի պատվիրակությանը եւ ողջ ալբանացի ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում։
Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 53—րդ լիագումար նիստը կանցկացվի 2019 թվականի հունիսին՝ Բաքվում։
Նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանի Միլի մեջլիսին։
ՍԾՏՀ ԽՎ—ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիեւը շնորհակալություն է հայտնել ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ վեհաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
ՍԾՏՀ ԽՎ 52—րդ գլխավոր վեհաժողովի եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արա Բաբլոյանը. «Հարգելի գործընկերներ, եզրափակելով ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստի աշխատանքը, որն անցկացվում է աշխարհում եւ այդ թվում մեր տարածաշրջանում տեղի ունեցող բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր ազգային պատվիրակություններին՝ Երեւան ժամանելու եւ Վեհաժողովի աշխատանքին ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ մեր հանդիպման հաջողության գործում մեծ ներդրման համար։
Այս օրերին քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Մենք վերահաստատեցինք խորհրդարանների կարեւոր դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում։
Վստահ եմ, որ արդյունավետ քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Վեհաժողովի հետագա աշխատանքում։ Իսկ քննարկումների գործնական եւ կառուցողական մթնոլորտը կտիրի Վեհաժողովում նաեւ ապագայում։
Կարծում եմ, որ նիստն արդյունավետ եւ բեղմնավոր էր մեր խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման առումով։
Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը հետագայում եւս մեծ ներդրում կունենա խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում եւ կշարունակվի սերտ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի, Խորհրդարանական վեհաժողովի եւ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ։
Թույլ տվեք նաեւ գոհունակություն հայտնել «ՍԾՏՀ անդամ պետություններում փոքր բիզնեսի զարգացումն ու աջակցությունը», «ՍԾՏՀ տարածաշրջանում տուրիզմի զարգացման ներկա եւ ապագա հեռանկարները», «Արհեստակցական միությունների դերը ՍԾՏՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման գործում» ընդունված առաջարկությունների առնչությամբ։
Հուսով եմ, որ արդիական հարցերի հետագա քննարկումները հնարավոր կլինեն կառուցողական երկխոսության ոգով, առանց ավելորդ քաղաքականացման։ Վստահ եմ, որ նման քննարկումները նպաստավոր պայմաններ եւ հնարավորություններ կստեղծեն անխռով, լիարժեք, արդյունավետ համագործակցության եւ խորհրդարանականների միջեւ ազատ հաղորդակցության համար։
Այսօր ավարտվում է ՍԾՏՀ ԽՎ—ում Հայաստանի նախագահությունը եւ ռոտացիոն սկզբունքի համաձայն՝ այն անցնում է Ադրբեջանի խորհրդարանին։
Հուսով ենք, որ ՍԾՏՀ ԽՎ—ում Ադրբեջանի նախագահությունը հաջող կընթանա եւ կշարունակի Սեւծովյան տնտեսական համագործակցության նպատակներին ու խնդիրներին հասնելու գործընթացը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով եւ ՍԾՏՀ ԽՎ—ի ներուժի լիարժեք օգտագործմամբ հնարավոր է շատ բանի հասնել՝ ի օգուտ Սեւծովյան տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների։
Կարեւորելով ազգային խորհրդարանները որպես ժողովրդավարության հիմք, ցանկանում եմ ընդգծել, որ միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների միջոցով կարելի է հասնել ՍԾՏՀ ԽՎ նպատակներին։
Մենք պարտավոր ենք համատեղ գործողություններ իրականացնելու հարցում բավականաչափ կամք ցուցաբերել, չնայած մեր տարաձայնություններին, եւ միավորվել խնդիրները լուծելու եւ հնարավորություններն իրականացնելու համար, ինչպես նաեւ՝ առաջնահերթ խնդիրներ քննարկելու հարցում, որոնք պահանջում են համատեղ լուծումներ եւ ջանքերի միավորում՝ մեր ժողովուրդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով։
Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլորիդ ՍԾՏՀ ԽՎ 52—րդ գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար։ Հայտարարում եմ լիագումար նիստը փակված։ Ցանկանում եմ մաղթել բոլորին մեծ հաջողություններ եւ լավագույնը, ինչպես նաեւ անվտանգ վերադարձ հայրենիք»։
ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52—րդ լիագումար նիստն ավարտել է իր աշխատանքը։

29-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO