Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար»

Միջազգային համաժողովն իր աշխատանքները շարունակում է նաեւ այսօր

Երեւանում երեկ մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության ու ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ՀՀ—ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ—ի հանրային եւ մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ եւ խոսնակներ։
Մինչ համաժողովի մեկնարկը հյուրերը ծանոթացել են ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների աշխատանքների ցուցադրությանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ—ում Գերմանիայի դեսպանատանը, GIZ կազմակերպությանը եւ ԿԳ նախարարության աշխատակազմին՝ նման կարեւոր եւ ներկայացուցչական միջազգային համաժողով կազմակերպելու համար։ «Շատ տպավորված եմ՝ ներկայացված տաղավարներում ծանոթանալով ուսումնարանների եւ քոլեջների մեր սաների հրաշալի աշխատանքներին, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս հասկանալ, թե որքան կարեւոր է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը մեր կյանքում։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ եւ կարեւոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազմավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաեւ հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում։ Վերջին վեց ամսվա ընթացքում, ինչ նոր կառավարությունը ներկայացված է ԿԳ նախարարությունում, տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի ջանքերի շնորհիվ գործատուների հետ արդեն կնքվել է երկու համաձայնագիր, որը կրելու է շարունակական բնույթ։ Գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաեւ դուալ կրթության ներդրումը, որը շատ կարեւոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը եւս շարունակական է լինելու։ Ավելին, մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ—որ ժամանակ տարածել նաեւ բարձրագույն կրթության ոլորտի վրա։ Համաձայն Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված մի հետազոտության՝ աշխատաշուկայում իրենց տեղը չգտած շրջանավարտները պահանջվածից առավել կրթություն ունեն, քան ակնկալում են գործատուները։ Եվ սա մտահոգիչ փաստ է, հետեւաբար մենք կարիք ունենք բարձրացնել ՄԿՈՒ դերը հասարակական ընկալումների մակարդակում, դիմորդներին ուղղորդել դեպի այն մասնագիտությունները, որոնք կարելի է ձեռքբերել նաեւ ՄԿՈՒ ոլորտում։ ԿԳ նախարարությունը կարեւորում է նաեւ ՄԿՈւ զարգացումը՝ ըստ ՀՀ մարզերի զարգացման հնարավորությունների, այսինքն՝ մարզերը տնտեսական զարգացման ինչպիսի պոտենցիալ եւ ուղղվածություն ունեն, որպեսզի այնտեղ զարգացնենք համապատասխան ՄԿՈՒ հաստատություններ եւ մասնագիտություններ»,–նշել է Արեւիկ Անափիոսյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ. դուալ ՄԿՈՒ—ն՝ հանուն կանաչ եւ ներառական տնտեսության, ՄԿՈՒ եւ թվայնացում, ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացում։ Զուգահեռ նիստերի ժամանակ ներկայացվել են շնորհանդեսներ՝ ՀՀ եւ միջազգային փորձագետների, հանրային եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից։
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր։

29-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO