Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարտին Շահբազյանի մտքերից

Ես սիրել եմ լուսանկարչությունը ու մինչեւ այժմ ապրում եմ դրանով։ Աշխատանքը՝ աշխատանք, բայց լուսանկարիչը նախ պետք է լուսանկարի մարդկային տեսանկյունից։ 1988—ին, երբ եղավ երկրաշարժը, անմիջապես մեկնեցինք Սպիտակ, հետո՝ Գյումրի։ Առաջին 4 ժամը չէի կարողանում նկարել. շատ ցավալի էր, արցունքները թափվում էին աչքերիցս, չէի կարողանում ֆոկուս բռնել։ Հետո աստիճանաբար համակերպվեցի, արտասվելով սկսեցի նկարել։ Նույնիսկ առաջարկում էին՝ օղի խմեմ, որ մի քիչ թուլանամ։

***
Երբ դեռ առաջին նախագահի հետ էի աշխատում, մի օր դժգոհեցի, որ արարողակարգերի ժամանակ անվտանգությունը չի թողնում՝ նորմալ կադրեր անեմ։ Նա ինձ հարց տվեց. «Քո մասնագիտությունն ո՞վ է ընտրել։ Դու, չէ՞։ Ուրեմն քո խնդիրն է։ Եթե մի տեղից քշում են, մյուս կողմից պետք է հարմարեցնես նկարես։ Ինչպես ուզում ես, նկարիր»։ Հետաքրքիր պատմություններ շատ կան, երբ նախագահները զարմացել են, թե ինչպես եմ հանուն մեկ լուսանկարի ներխուժել արգելված տարածքներ ու լուսանկարել։ Ես շատ լրագրողների եմ հանդիպել, որոնք պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեն. նրանք նույնիսկ սիրողական խցիկներով ու հեռախոսներով են խցկվում, նկարում։ «Չի կարելի»—ն մինչեւ օրս կա, բայց որոշողը միայն դու ես, որովհետեւ լուսանկարիչն ինքը պետք է աշխատի ստանալ այն պատկերը, որն իրեն պետք է։ Իսկ երբ նախագահի լուսանկարիչ ես, միայն մաքուր, ճիշտ, արարողակարգային կադրեր պետք է անես, պետք է անես այնպիսի նկար, որ քո երկրի նախագահը լավագույնը երեւա։ Ես նույնիսկ իմ ադրբեջանցի կոլեգաներին եմ ասել՝ հանկարծ չանեք այնպիսի ֆոտոներ, որտեղ ձեր նախագահը լավ կերեւա, մերը՝ ոչ։ Դու չպետք է հրահրող նկարներ անես։

***
Հատկապես 90—ականներին շատ դժվարություններ են եղել, նույնիսկ ավտոմատ են պահել վրաս։ Դժվար, բայց պատմական տարիներ էին։ Մինչեւ ղարաբաղյան շարժման ծավալվելը Երեւանում տեղի էին ունենում բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ։ Այն տարիներին էլ, միշտ էլ թույլ չէին տալիս ամեն ինչ լուսանկարել։ Բայց տղաները, միտինգավորները ինձ տեղեկացնում էին, ես էլ գնում, նկարում էի։ Մի օր ասացին. «Մարտին, վաղը կգաս օպերայի հրապարակ, շատ հետաքրքիր բան է լինելու»։ Կոմունիստական կուսակցությունը դեռ իշխանության էր։ Կենտկոմի քարտուղարը կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»։ Ասացի. «ԻՐԵՆՔ»։ Ասաց. «Դե, լավ, նկարի՛ր»։ Հետո ԿաԳեԲե—ն կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»։ Կրկին ասացի. «ԻՐԵՆՔ»։ Ու այդ ԻՐԵՆՔ—ը բոլորի առջեւ դարձավ անցաթուղթ, ու սկսեցի նկարել։ Անկախության իմ ֆոտոալբոմը մի ամբողջական պատմություն է մեր նորանկախ հանրապետության ու հայ ժողովրդի մասին։

Նրա մասին

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» պատկերագրքի վերաբերյալ. «Այս ցուցահանդեսը պիտի որակենք որպես լուսանկարիչ Մարտին Շահբազյանի Հայաստանը, լուսանկարներ, որոնք կտավների ուժով պատկերում են մեր երկիրը, մեր պատմությունն ու մշակույթը, մեր ժամանակները։ Նրա օբյեկտիվը մի բոլորովին այլ տեսանկյունից է ներկայացնում մեր ազգային արժեքները, մեզ նորից է ճանաչելի դարձնում այն, ինչը հազար անգամ տեսել ու վայելել ենք։ Մարտինի լուսանկարները, որոնք ամփոփված են պատկերագրքում, պիտի դառնան Հայաստանի զբոսաշրջիկների համար շատ կարեւոր սկզբնաղբյուր, իբրեւ նաեւ որպես հրաշքների հայտնաբերում։
Պատկերագիրքը լավ հուշանվեր հիշատակ է լինելու, նրանում կան նաեւ գեղանկարչության գույներ. ե՛ւ բնանկար կա, ե՛ւ գրաֆիկա, ե՛ւ քանդակ ու նատյուրմորտ»։
(2011թ.)

30-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO