Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱՅԼՔ...


Պատրաստ չենք դիմակայելու հաքերային լուրջ հարձակումների

Դեռեւս չկա կարգավորող, վերահսկող եւ նախաձեռնող մարմին

Երբ 1988թ. աշխարհում գրանցվեց համակարգչային վիրուսի առաջին զանգվածային տարածումը, մասնագետները սկսեցին մտածել տեղեկատվության պաշտպանության ապահովման համալիր մոտեցումներ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նույն տարում համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունը նոյեմբերի 30—ը հռչակեց տեղեկատվության պաշտպանության միջազգային օր։
Հայաստանում թեեւ վերջին մի քանի տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման առումով դրական առաջընթաց է նկատվում, սակայն իրավիճակը, տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, դեռեւս մնում է անբավարար։ Հայաստանը, ըստ նրա, այսօր պատրաստ չէ դիմակայել հաքերային լուրջ հարձակումների։ Երկիրը շատ խոցելի վիճակում է։ «Տեղեկատվական անվտանգության հարցում աշխարհում ամենավատ դիրքերից մեկում ենք։ Շատ քիչ բան կա, որը համակարգված է։ Ազգային անվտանգությունը զբաղվում է այս հարցերով սահմանափակ հատվածի վրա։ Կարելի է ասել՝ միայն մի քանի պետական ցանցերի պաշտպանությունն է իրականացնում։ Ամենամեծ բացն այն է, որ չկա կարգավորող, վերահսկող եւ նախաձեռնող մարմին։ Հիմա աշխարհի շատ երկրներում ստեղծվում է կիբեռանվտանգության ազգային կենտրոն։ Մենք չունենք նման կենտրոն։ Քննարկումներ լինում են, բայց հարցն այդպես էլ «օդում» է մնում»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Հաքերային լայնամասշտաբ հարձակումներ, մասնագետն ասում է, արձանագրվեց հատկապես ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, որոնք իրականում լուրջ հետեւանքներ չունեցան։ «Կայքեր էին կոտրում, փորձում էին հայ օգտատերերի աշխատանքը խոչընդոտել։ Ընդհանուր առմամբ, հայկական կայքերի անվտանգության մակարդակը միանշանակ գնահատել չեմ կարող։ Վերջին շրջանում ահռելի քանակությամբ կայքեր են բացվել, որոնք հիմա վատ վիճակում են, եւ այս պատկերը միայն Հայաստանում չէ։ Սակայն եթե համեմատության մեջ դիտենք՝ վերջին հինգ տարիների ընթացքում օգտատերերը բավականին ուշադիր են դարձել։ Հայկական լրատվական կայքերում անվտանգության հարցն ավելի լուրջ է, որովհետեւ դրանք միշտ եղել եւ մնում են Ադրբեջանի կողմից թիրախավորված»,–նշում է փորձագետը՝ շեշտելով, որ Ադրբեջանն ունի ձեւավորված պետական կիբեռմիավորում, որն իրականացնում է պետպատվերով պրոֆեսիոնալ հարձակումներ։ Մինչեւ վերջերս, նրա խոսքով, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում աշխատում էին, այսպես կոչված՝ պատրիոտ խմբեր, բայց հակառակորդ երկրում ազգային անվտանգության մակարդակում արդեն ձեւավորվել է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մշտական խումբ, որը Մարտիրոսյանը կարեւոր քայլ է համարում տվյալ պետության զարգացման համար. «Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի դեմ հարձակումներն ուսումնասիրելիս հասկանում ենք, որ պետական հաքերային թիմ է աշխատում։ Մեզ մոտ չգիտենք՝ կա՞ նման խումբ, թե՞ ոչ»։ Պետական ապարատի վրա իրականացվող լուրջ կիբեռհարձակումների մասին, որպես կանոն, մենք չենք իմանում։

Տվյալների  պաշտպանության  մասին

«Տարեկան մի քանի միլիոն համակարգչային վիրուս է հայտնաբերվում եւ ոչնչացվում»,–նկատում է փորձագետը՝ նշելով, որ վերջին երկու տարվա մեծ աղմուկ հանած դեպքը «WannaCray» վիրուսն էր, ինչը մեծ վնաս հասցրեց աշխարհի մակարդակով։ «Այս վիրուսը գաղտնագրում էր համակարգիչների ֆայլերը, դադարեցնում դրանց աշխատանքն այնքան ժամանակ, մինչեւ փրկագին չվճարվեր։ Դրա հետեւանքով նախարարություններ, օդանավակայաններ եւ այլ պետական կառույցների աշխատանքներ էին խաթարվում։ Շատ մեծ համաճարակ էր, որն ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունեցավ»,–ասաց նա։ Նմանատիպ վիրուսները, ըստ Մարտիրոսյանի՝ բերում են տվյալների կորուստ, համակարգչի «կախում», համակարգչի առանձին մասերի խափանում եւ այլ հետեւանքներ։ Մի քանի պարզագույն խորհուրդ վիրուսային ծրագրերից պաշտպանվելու համար. «Մշտապես «թարմ» եւ միացրած պահել հակավիրուսային ծրագիրը, «update»—ները չանջատել։ Խուսափել, չբացել նամակներին կցված այն ֆայլերը, որոնք գալիս են անծանոթներից կամ ծանոթներից, բայց տարօրինակ են թվում։ Վիրուսը մեծ ծավալի ծրագիր չէ, չի գերազանցում մեգաբայթը։ Սակայն երբ օգտատերը, ոչինչ չկասկածելով, բաց է թողնում արդեն վարակված ծրագիրը, այն ակտիվանում է եւ սկսում իր գործունեությունը։ Վիրուսները կարող են փոխանցվել ոչ միայն համացանցով, այլ նաեւ կրիչներով ու հեռախոսով»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը տարօրինակ է գնահատում լրատվական կայքերի եւ գովազդատուների միջեւ շուկայական հարաբերությունները։ Այլ երկրների նորմալ լրատվական կայքերում, ասում է՝ այդքան գովազդ չի լինում, կամ ընդունված է գովազդն այլ կերպ մատուցել. «Օրինակ՝ պարզապես գովազդատուի հետ գործընկերային նյութեր գրելը շատ լավ միջոց է մարդկանց չխեղդելու ամեն կողմից «հարձակվող» գովազդներով։ Ցավոք, մեզ մոտ այս մշակույթը դեռեւս չի ձեւավորվել»։ Մարտիրոսյանը խոսեց նաեւ վերջին շրջանում մեծ տարածում գտած «GetContact» անունով բջջային հավելվածի մասին, որի վերաբերյալ, ի դեպ, հայտարարություն էր տարածել նաեւ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ խորհուրդ տալով չգրանցվել այս համակարգում, որպեսզի հեռախոսի հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։ «Հավելվածում գրանցված անձը փաստացի դառնում է անձնական տվյալներ տարածող։ Երբ գրանցվում եք, մեխանիկորեն հեռախոսի հասցեագիրքը տրամադրում եք այդ ծրագրին։ Բոլորը գրանցվում են, որպեսզի տեսնեն, թե իրենց մասին ինչ է այդտեղ գրված, եւ այդպիսով տարածում նաեւ ուրիշների՝ իրենց մոտ գրանցված հեռախոսահամարները։ Մարդու հեռախոսահամարը որոնում են այս հավելվածում եւ տեսնում, թե նա ինչով է հիվանդ։ Եթե մի փոքր ուսումնասիրեն այդ էջը, կտեսնեն՝ այնտեղ նշված են ծրագրից դուրս գալու քայլերը»,–մանրամասնեց Մարտիրոսյանը՝ հորդորելով զերծ մնալ նման հավելվածներից։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

30-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO