Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՅԼՔ...


Երախտագիտության միջոցառում

Նախօրեին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի եւ արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30—րդ եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցներին։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան։
Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կադանս» անսամբլը, «Հովեր» երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Յան Օսինը, Իրինա Բոգուշեւսկայան, Ադամ Բարրոնը, Միքայել Սուչյանը եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության «ըՈճ«ձՈՁՄճշՅճ» մանկական երգչախումբը։
Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը շատ կարեւոր ուղերձներ էր պարունակում։ «Չնայած խոսքը երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին էր, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է։ Միջոցառումն ուներ նաեւ շատ կարեւոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Եվ նաեւ մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների այլ նաեւ պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,–ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած ահռելի աշխատանքի համար։ Միջոցառման նպատակն էր երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց ու պետություններին, որոնք Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն եւ օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։
Միջոցառման կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու «Ազնավուր» հիմնադրամը։

30-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO