Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Վերնիսաժի տխուր պերճանքը. երազանք եւ իրականություն

Նկատի ունեմ Մ. Սարյանի մարմարաշեն արձանի շրջակայքում արդեն 30 տարի, մի բան էլ դեռ ավելի, կայացող կերպարվեստային այս յուրօրինակ տոնավաճառը։ Այս բառը գունեղ հնչողությամբ է պարուրում լսելիքը՝ տոն, որ վաճառվում է, տոն, որ միայն քոնն է։ Առաջին հայացքից ամեն բան իր տեղում է. մայրաքաղաքը բացել է սիրտը նկարչի եւ արվեստասեր—գնորդի առաջ։ Վերնիսաժը Երեւանի հյուրընկալ օջախներից մեկն է, նաեւ զբոսաշրջային գունազարդ մի խայծ։ Արհեստավարժ վարպետների կողքին կերպարվեստ են վաճառում սիրողական նկարիչները։ Գնորդն այստեղ ներդաշնակ է միջավայրին, ձեռք է բերում հոգին շոյած, դրամապանակին էլ հարիր ստեղծագործությունը։ Ոմանց համար (նրանք, ցավոք, մեծամասնություն են կազմում) Հայաստանի կերպարը Սիս—Մասիսն է, վանքը Տաթեւի եւ մյուս պատմական հրաշալիքները, որոնք ժամանակ անց անուշ մի հուշ կարթնացնեն առ երկիրը Նաիրի, այլոց դեպքերում (նրանք ճնշող փոքրամասնությունն են) Հայաստանի կերպար—հուշը կերպարվեստի ազնվական, արհեստավարժ եւ ինքնատիպ աշխատանքն է։ Այս զարմանալի հանգրվանում գնագոյացումն ինքնաբավ տիրույթում է, յուրաքանչյուր նկարիչ ինքն է որոշում գործի գինը, սակարկում է գնորդի հետ, վաճառում է կտավը եւ սպասում հաջորդ «ուղտին, որը կչոքի իր դռանը», այսինքն՝ կհայտնվի մեկ այլ արվեստասեր գնորդ։
Վերնիսաժի ասպետները մարտի են ելնում ավանդաբար շաբաթ եւ կիրակի, երբեմն էլ լի օրերին, ուղտը նրանց առաջ չոքում է դեպքից դեպք։ Սա է իրականությունը, որի հետ հաշտվել է պետք՝ ապավինելով տխրահռչակ խոսքին՝ արվեստը զոհեր է պահանջում։ Եվ ահա նրանք «զոհաբերվում են» ցրտին ու շոգին, ժամեր շարունակ սպասելով եւ հուսալով։
Այժմ էլ եկեք մի քիչ երազենք, սպասելով այն սքանչելի օրվան, երբ Վերնիսաժի մի անկյունում, մի բոհեմ—սրճարանում նկարիչը հոգեպարար զրույցի կբռնվի այցելուների հետ, իսկ նրա գործի գիտակ դիլերը կզբաղվի ստեղծագործության արժեւորմամբ եւ վաճառքով։ Հարկավ ունենալով իր մասնաբաժինը եւ վճարելով պետության հարկը։
Սա լինելու բան է։
Իսկ ինչո՞ւ ոչ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

30-11-2018





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO