Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արմենպրեսականներից մեկն էլ գնաց…

«Արմենպրեսի» վետերանների շարքերը նոսրանում են։ 2018 թվականի նոյեմբերի 28—ին մեզանից հեռացավ մեր գործակալության պարծանքներից մեկը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, լուսանկարիչ Մարտին Շահբազյանը։ Նա 78 տարեկան էր։ Ցավալի է։ Շատ ցավալի, մանավանդ որ մինչեւ «Արմենպրեսի» հիմնադրման հարյուրամյակը մնացել էր ընդամենը 20 օր։ Մարտինը գործակալության այդ հարյուր տարիներից ուղիղ քառորդ դարը նվիրել է Արմենպրեսին։
Նախքան «Արմենպրես» գալը, 1966—1974 թվականներին նա որպես ֆոտոթղթակից աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն», «Կոմունիստ» թերթերում։ Մարտինը սիրում էր կատակով ասել, որ ինքը իսկական «պոլիգլոտ» է, քանզի աշխատակցել է քրդական, հայկական եւ ռուսական թերթերին։ Հենց այդ ժամանակ էլ՝ 1968 թվականին, երբ ընդամենը 28 տարեկան էր, ընդունվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միություն։ Ապա երկու տարի եղել է «Նորություններ» մամուլի գործակալության (ԱՊՆ) Հայաստանի մասնաճյուղի սեփական թղթակիցը։
1976 թվականին «Արմենպրեսի» տնօրեն Արտավազդ Խաչիկյանը նրան հրավիրում է գործակալություն աշխատելու։ Ինչպես ինքը՝ Մարտինն էր պատմում, առաջարկը գայթակղիչ էր, բայց ներքին ձայնը նրան հուշում էր՝ «Յոթ չափիր, մեկ՝ կտրիր»։ Նա գիտեր, որ «Արմենպրեսում» աշխատում են բավականին հեղինակավոր ֆոտոլրագրողներ, այդ թվում հայր ու որդի Նեմրութ եւ Հերբերտ Բաղդասարյանները։ Նա մտորումների մեջ էր, քանզի լավ գիտեր ռուսական ասույթը՝ «լավ է գյուղում լինես առաջինը, քան քաղաքում՝ վերջինը»։ Ի վերջո նա, որ արդեն 36 տարեկան էր, համոզվում է, որ «գյուղում առաջինը լինելու» հեռանկարն իր համար չէր։ Նա ընդունում է Խաչիկյանի առաջարկը եւ… ուղիղ քառորդ դար աշխատում «Արմենպրեսում»։ Եվ, պատկերացրեք, չկորավ, ավելին՝ էլ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց, քանի որ «Արմենպրեսը» ՏԱՍՍ—ի բաժանմունքն էր։
«Արմենպրեսում», իմա՝ ՏԱՍՍ—ում աշխատելու տարիներին Մարտին Շահբազյանը մասնակցեց բազմաթիվ հանրապետական, համամիութենական, միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների, արդյունքում արժանացավ տասնյակ պատվոգրերի ու դիպլոմների, մրցանակների եւ այլ պարգեւների։
«Արմենպրեսում» աշխատած 25 տարիներին Մարտին Շահբազյանը երեք անգամ պարգեւատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) բրոնզե մեդալով, նույնքան անգամ արժանացել է ՏԱՍՍ—ի «Տարվա լավագույն լուսանկարիչ» կոչմանը։ Ամեն անգամ այդ մրցանակը ստանալիս, Մարտին Շահբազյանը շեշտում էր, որ այդ մրցանակը միայն իրենը չէ, այն նաեւ «Արմենպրեսինն» է։ Ահա այդպիսի մարդ էր նա։
1988 թվականի դեկտեմբերի 7—ի երկրաշարժից մի քանի ժամ անց «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի տղաների մեծ մասը աղետի գոտում էր։ Արդյունքում մեր ֆոտոլրագրողներն էին, որ առաջին ինֆորմացիան տվեցին այդ աղետալի երկրաշարժի մասին։ «Արմենպրեսականները» օրուգիշեր չէին հեռանում ավերված քաղաքներից ու շեներից։ Աշխատում էին, ստեղծում երկրաշարժի ֆոտոտարեգրությունը։ Արդյունքում Մարտին Շահբազյանին շնորհվեց «Աշխատանքային արիության համար» մեդալ։ Ասենք, որ նույն մեդալից նա ստացավ նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատելու տարիներին։ Իսկ սա վառ ապացույցն է այն բանի, որ Մարտին Շահբազյանի համար անձնուրաց աշխատելը սովորական երեւույթ էր, այսինքն՝ դա նրա կենսակերպն էր։
Պատահական չէր, որ երկրաշարժի մասին լավագույն լուսանկարները ստեղծեցին «Արմենպրեսի» ֆոտոթղթակիցները՝ Մարտին Շահբազյանը, Մխիթար Խաչատրյանը, Միքայել Քալանթարը, Ռուբեն Աթայանը եւ մյուսները։ Մարտին Շահբազյանի նկարած «Ողբը» լուսանկարը, ըստ «Reuters» գործակալության, արժանացավ «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին, Իսկ Մխիթար Խաչատրյանի ստեղծած «Քսաներորդ դարի Տիրամայրը» լուսանկարը կարծես համարվեց երկրաշարժի խորհրդանիշը։ Աղետի գոտում իր կատարած լուսանկարները Մարտինը հետագայում առանձացրեց եւ հրատարակեց «Երկրաշարժ» անունը կրող մի գեղեցիկ ֆոտոալբոմ, որն, անշուշտ, որոշակի փաստավավերագրական արժեք ունի։
«Արմենպրեսում» աշխատելու տարիներին Մարտին Շահբազյանը լուսանկարել է այնպիսի օբյեկտների շինարարության պահերը, որոնք այսօր մեր պետության, մեր մայրաքաղաքի, ինչու չէ՝ բոլոր հայերի պարծանքն են։ Դրանք բոլորը թվարկել հնարավոր չէ, բայց մի քանիսին կանդրադառնանք՝ Արփա—Սեւան ջրատար, Երեւանի մետրոպոլիտեն, մարզահամերգային համալիր, «Հրազդան» ստադիոն, ատոմակայան եւ այլն։ Այդ կառույցները մշտապես գտնվում էին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ուշադրության կենտրոնում, նա հաճախ էր լինում այդ շինհրապարակներում։ Եվ քանի որ այդ այցելությունների ժամանակ նրան միշտ ուղեկցում էր Մարտին Շահբազյանը, մի օր էլ Կարեն Դեմիրճյանը խնդրեց, որ իրեն լուսանկարի միայն Մարտին Շահբազյանը։ Ահա այդպես նա դարձավ Կարեն Դեմիրճյանի «անձնական» լուսանկարիչը։
Հետո եկավ Լեւոն Տեր—Պետրոսյանի ժամանակը։ Մարտին Շահբազյանի կարգավիճակը չփոխվեց։ Չփոխվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Պարզապես, 2001 թվականին Մարտինը հրաժեշտ տվեց իր հարազատ կոլեկտիվին՝ «Արմենպրեսին», եւ տեղափոխվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ՝ որպես այդ կառույցի հաստիքային լուսանկարիչ, ինչպես ֆոտոլրագրողներն են ասում՝ ՀՀ նախագահի «լիչնիկ», ասել կուզե՝ անձնական լուսանկարիչ։ Դա նրան հնարավորություն տվեց այցելելու հիսունից ավելի երկրներ, տեսնելու այդքան երկրների նախագահների, տարբեր վարչապետների, արտգործնախարարների եւ պաշտոնատար այլ անձանց։ Արդյունքում նա ունեցավ մի պատկառելի արխիվ, որը, հավատացեք, մի ամբողջ գանձ է։
Յուրաքանչյուր լուսանկարիչ միշտ էլ ցանկանում է իր աշխատանքներին ծանոթացնել հանրությանը, մանավանդ, եթե ասելիք, ավելի ճիշտ՝ ցուցադրելիք ունես։ Դրա լավագույն միջոցը անհատական ցուցահանդես կազմակերպելն է։ Մարտին Շահբազյանը նման ցուցահանդեսներ է ունեցել Աֆղանստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բուլղարիայում եւ, իհարկե, Երեւանում ու Արցախում։
Քանի որ լուսանկարիչը հնարավորություն է ունեցել շրջելու ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլեւ Հայաստանում, հասկանալի է, որ չէր կարող չնկարել այն գեղատեսիլ վայրերը, մեր նյութական արժեքները, ինչի շնորհիվ շատերը Հայաստանին տվել են «Թանգարան բաց երկնքի տակ» անվանումը։ Արդյունքում, Մարտին Շահբազյանը հեղինակել է «Իմ Հայաստան», «Հայաստանի խաչքարերը», «Հայաստանի մարզերը», «Ղարաբաղի վերածնունդ» գիրք—ալբոմները։ «Երկրաշարժ» ալբոմի մասին քիչ առաջ նշեցինք։
Մարտինը միշտ հպարտանում էր, որ կյանքի քառորդ դարն անցկացրել է «Արմենպրեսում» եւ սիրում էր մեր գործակալությունը։ Եվ այդ սերը փոխադարձ էր։ Չնայած այն հանգամանքին, որ Մարտին Շահբազյանն ավելի քան մեկուկես տասնամյակ աշխատեց ՀՀ նախագահի աշխատակազմում, նա մինչեւ ուղնուծուծը արմենպրեսական էր։ Հենց այդպիսին էլ նա կմնա մեր սրտերում…

Լեւոն ԱԶՐՈՅԱՆ
«Արմենպրեսի» թղթակից

30-11-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO