Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գեղեցկությունը տեսնելու հիանալի ընդունակություն ուներ

Մարտին Շահբազյանի ժպիտը միշտ կմնա նրան ճանաչողների հոգում

Իր աշխատանքային գործունեության քառորդ դարը Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, լուսանկարիչ Մարտին Շահբազյանը նվիրեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ Փորձն ու հմտությունները հետագայում ներդրեց հանրապետության ղեկավարների անձնական լուսանկարչի պատասխանատու պաշտոնում՝ միշտ բարձր գնահատականի արժանանալով պրոֆեսիոնալիզմի ու բանիմացության համար։
Երեկ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում վաստակավոր լուսանկարչի հոգեհանգիստն էր։ Նրան հրաժեշտ տալու համար այստեղ էին հարազատները, գործընկերները, պաշտոնյաներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։ Առիթը, ցավոք, տխուր էր, եւ մտերիմներից շատերը պարզապես չէին կարողանում հարկավոր բառերը գտնել։ Ամեն դեպքում արտահայտվողներ եղան։
Զավեն Սարգսյան, լուսանկարիչ, Փարաջանովի տուն—թանգարանի տնօրեն.    
–Հավերժ հիշատակ իրեն։
Կոլեգաներ էինք եւ բնական է, որ նույն կյանքով էինք ապրում։ Մարտինը բնավորությամբ հանգիստ, զուսպ մարդ էր, իր գործում՝ պրոֆեսիոնալ։ Նա ավագ ընկեր էր մեզ համար, որից սովորում էինք։ Լավ օրինակ էր նաեւ երիտասարդների համար եւ պատրաստ օգնելու նրանց։ Նման մարդկանց ներկայությունը կարեւոր է քաղաքում, վարպետի, որը կարող է ուղղություն տալ, թերությունը նշել։ Սա բոլոր մասնագիտությունների համար է կարեւոր, բայց լուսանկարչության դեպքում առավել։ Այսօր բոլորը լուսանկարում են հեռախոսներով, բայց վարպետներ քիչ կան։
Նախկինում լուսանկարիչների մասին չէր խոսվում։ Այսօր մարդիկ սկսել են գնահատել լուսանկարչի դերը։ Փաստագրությունը ստեղծում են լրագրողներն ու լուսանկարիչները։ Ափսոս դեռ չկա այն տեղը՝ լուսանկարչության թանգարանը, որի բացման մասին բոլորս երազել ենք եւ խոսել։ Դա երկրի կոնկրետ ժամանակաշրջանի պատմությունն է։
Վլադիմիր Մարգարյան, շինարարների միության պատվավոր անդամ.
–Վաղուց եմ ճանաչում Մարտինին, հասակակիցներ էինք։ 34—35 տարեկանից ընկերություն ենք արել, շատ բան սովորել միմյանցից։ Նեղություն չէր տալիս ոչ մեկին։ Ինձ համար ծանր էր լսել նրա մահվան բոթը։ Շատ մեծ ցավով ենք հրաժեշտ տալիս նրան։ Ցավակցում եմ ընտանիքին եւ բոլոր ընկերներին։
Հատուկ վերաբերմունք ուներ շինարարների հանդեպ։ Տիկին Մանյան (Մ. Շահբազյանի կինն է–խմբ.) «Երարտշին տրեստի» կադրերի վարչության պետն էր։ Գիտեր մեր դժվարությունները։ Մենք առաջիններից էինք, որոնց ցույց էր տալիս իր լավագույն աշխատանքները։ Շինարարների միության անդամները նույնպես խոր ցավ են ապրում նրա մահվան կապակցությամբ։
Էդիթ Սողոմոնյան, ազգականուհի.
–Յուրահատուկ ճաշակի տեր մարդ էր, գեղեցկությունը տեսնելու հիանալի ընդունակություն ուներ։ Նա կարողանում էր գեղեցիկը տեսնել անգամ այն կադրում, որը մյուսները խոտան էին համարում։ Անվերապահ նվիրված էր իր աշխատանքին։ Եվ այսօր կարող ենք տեսնել նրա անցած ճանապարհը իր տեսախցիկի շնորհիվ։
Ընտանիքին նվիրված անձնավորություն էր։ Թեեւ հիվանդ էր վերջին շրջանում, բայց անտրտունջ էր տանում, երբեք նրան բողոքելիս չենք տեսել։ Գիտեր փոքրի հետ ուրախանալ, անսահման նվիրված էր թոռնիկներին, ծոռներին եւ օգնում էր նրանց անընդհատ նորը բացահայտելու։ Հարազատները գնահատում էին նրա էներգիան, նվիրվածությունը եւ այն, որ իր անձնական կարիքները մի կողմ դրած՝ ժամանակ էր տրամադրում մյուսներին։ Նույնիսկ չեմ կարողանում անցյալով խոսել նրա մասին, որովհետեւ դեռ չենք հավատում, որ այլեւս ողջ չէ։
Շատ հյուրասեր էր, սիրում էր ճոխ հյուրասիրություններ կազմակերպել։ Բոլոր ծննդյան հավաքույթներին, խնջույքներին իր ճամփորդությունների մասին պատմություններ, զավեշտալի իրավիճակներ էր հիշում, ամեն անգամ՝ նորը, եւ անհնար էր նրան չլսել։ Սիրում էր եւ կարողանում էր ուշադրության կենտրոնում լինել։
Լ. Մ.
Լուսանկարը՝ Մարտին ՇԱՀԲԱԶՅԱՆԻ
(«Արմենպրես», արխիվ)

30-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO