Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ապահովագրական համակարգի մեկնարկը 2019թ. փետրվարից

Սկզբնական փուլը փորձնական է եւ երեք մարզերում

Գյուղոլորտում ապահովագրական համակարգի անհրաժեշտությունից շատ ենք խոսել։ Եվ ահա, գաղափարը կարծես իրականություն է դառնում։ Համենայնդեպս, երեք մարզերում՝ Արմավիրում, Արարատում եւ Շիրակում փորձնական ծրագիր կսկսվի։ Մեկնարկը կլինի 2019թ.։
Կառավարության երեկվա նիստից հետո այս մասին խոսելով՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ասաց, որ «այս լուծումն ամբողջությամբ նորություն է, այն երբեւէ գյուղատնտեսության ոլորտում չի եղել»։ Միաժամանակ հավելեց, որ ունենալու ենք ապահովագրություն ռիսկերից, ասել է թե՝ այն ծախսերը, որ գյուղացին կատարում է, ապահովագրական ընկերությունները այդ մասով ռիսկերը ծածկելու են։ Հարց է ծագում՝ ռիսկերն այնքան շատ են, հատկապես ինչի՞ մասին է խոսքը։
Պարզվում է՝ խոսքը բնական աղետների հետ կապված ռիսկերի մասին է։ Ապահովագրական ծրագրի սկզբնական փուլում՝ կարկուտի ու ցրտահարության։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է սա ենթադրում, բացատրենք։ Մինչ այժմ գյուղացու կրած վնասների դիմաց փոխհատուցում էր լինում մասնակի, իսկ երբ ապահովագրական համակարգը ներդրվի, ապա պետությունն արդեն դուրս կգա այդ փոխհատուցման գործընթացից, ու դա կանեն ապահովագրական ընկերությունները՝ իհարկե, ավելի մեծ ծավալով։ «Պետությունը կլուծի այս խնդիրը, եւ ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել։ Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը։ Կա հնարավորություն՝ եկամուտներն ապահովագրելու»,—ասաց գյուղնախարարի պաշտոնակատարը։
Գյուղացիներին ներկայացվե՞լ է ծրագիրը, ի՞նչ արձագանք է եղել։ Դրական. հավաստում է Գեղամ Գեւորգյանը։
Տեղեկացնենք, որ համակարգը նախատեսված է ներդնել փետրվարին։ Գյուղացիներից պահանջվող նախնական ներդրման չափը 30—35 հազար դրամ կլինի։
Ի դեպ, քննարկվում է նաեւ հակակարկտային ցանցի հարցը։ Այն ուսումնասիրելու համար վարչապետի հանձնարարությամբ խումբ է ստեղծվել։
Հավելենք նաեւ, որ գործադիրի երեկվա նիստում քննարկվեց սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նախագիծը։ Ինչպես նիստից հետո պարզաբանեց Գեղամ Գեւորգյանը, բանն այն է, որ նախատեսվել է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիմամբ։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, մեծամասամբ Տավուշի մարզում, ուստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիմքով։ Կարգավորման առաջարկի իմաստն այն է, որ համայնքի ղեկավարի կողմից հողօգտագործման փաստաթուղթը հավաստող տեղեկանքը նույնպես հիմք լինի՝ հաշվի առնելով շահառուների մեծ քանակը։ «Կարծում եմ, որ պետությունը պետք է գնա ընդառաջ եւ փաստացի հողօգտագործման համար տրամադրի 60 հազարական դրամ հատուցում»,–հայտնեց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, որ զուգահեռ պետական աջակցության ժամկետն են երկարացնում։
Այսպիսով, ակնկալվում է սահմանամերձ 37 բնակավայրերում հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծում, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում, ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում։
Գործադիրը երեկ գյուղոլորտին վերաբերող մեկ այլ հարց էլ քննարկեց, ըստ որի փոխհատուցում կտրամադրի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին՝ 2018թ. տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման համար։ Ընդգծենք՝ խոսքը մասնակի փոխհատուցման մասին է։ «2018թ. ընդհանուր տարերային աղետներից վնաս է պատճառվել 14 650 հեկտար հողատարածքի, որի հետեւանքով վնասի չափը կազմում է 13 միլիարդ 386 միլիոն հարյուր հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերվում է 50—100 տոկոս տուժած հողատարածքների համար»,–հստակեցրեց Գեղամ Գեւորգյանը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ խաղողի, պտղի եւ հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 տոկոսի չափով, բանջար—բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի ու կարտոֆիլի համար՝ 4 տոկոսի չափով, իսկ հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 տոկոսի չափով։ Փոխհատուցման չափը յուրաքանչյուր հա—ի հաշվարկով 30 հազար դրամ է։ Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 94,0 հազ. դրամ, պտղի եւ հատապտղինը՝ 72.3 հազ դրամ, բանջար—բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 63.7 հազ դրամ։
Ընդհանուր առմամբ, 2018թ. նախատեսված աջակցության գումարը կազմում է 492 մլն դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3.7 տոկոսը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

30-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO