Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ ԱԺ նախագահի ներդրումը գնահատվել է

Արա Բաբլոյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Հանձնելով պարգեւը եւ գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Գործընկերներ, այս ընթացքում մենք հետեւել ենք, թե ինչ պատասխանատվությամբ է պարոն Բաբլոյանը վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որքան ակտիվություն է ցուցաբերել։ Արա Բաբլոյանը կարողացավ պահպանել իրավիճակը հանրապետությունում անսովոր, դժվարին ժամանակներում, որի համար նա շատ բան է արել։ Թերեւս կարող էր չժամանել, սակայն այսօրվա ներկայությունը բնորոշում է Արա Բաբլոյանին որպես լուրջ, պատասխանատու անձնավորության։ Մեզ մոտ ոչ միայն պարզապես ՄԽՎ խորհուրդ է, այլ նաեւ թիմ, կոլեկտիվ. մենք ճանաչում ենք իրար, մշտապես կապի մեջ ենք, ընկերություն ենք անում, միմյանց աջակցում։ Դա շատ լավ է բնութագրում Ձեզ, պարոն Բաբլոյան՝ որպես արժանի անձնավորության եւ իմաստուն քաղաքական գործչի, ով ճիշտ որոշում է կայացրել։ Իրոք, զգալի ներդրում եք ունեցել ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներում եւ պարգեւատրվում եք ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգեւով՝ «Համագործակցություն» շքանշանով»։
Իր շնորհակալական խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ—ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նշել, որ միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարեւոր եւ արդյունավետ հարթակ է, համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, ուր մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասակշռված որոշումներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների բարօրությանը։ Իր ողջ գործունեության ընթացքում վեհաժողովը եղել է արդյունավետ հարթակ քաղաքական, հումանիտար, տնտեսական խնդիրների պատասխանները փնտրելու հարցում։ Ժամանակակից միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր ուրույն դերը՝ տարբերվելով դասական դիվանագիտությունից եւ ներդաշնակորեն լրացնելով դրան։
Այս տարվա դեկտեմբերի 9—ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս կապակցությամբ մենք ուղարկել ենք հրավերներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ—ին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ։
Հարգելի գործընկերներ, բարեկամներ,
շնորհակալություն եմ հայտնում ձեզ արդյունավետ համագործակցության համար ե՛ւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, ե՛ւ երկկողմ ձեւաչափով։ Ինձ համար թանկ են այն անձնական հարաբերությունները, որոնք հաստատված են մեր միջեւ։ Թույլ տվեք վստահեցնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը եւս կշարունակի գործել տասնամյակների ընթացքում միջխորհրդարանական վեհաժողովում հաստատված ավանդույթի ոգով՝ ուղղված կապերի եւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը՝ միտված մեր ժողովուրդների բարօրությանը»։

30-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO