Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հյուրընկալել են «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլեւ կարեւոր է այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է անհատական նվաճումներով փոխել աշխարհը։
Հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանում քաջալերել քաղաքացիներին, որպեսզի նրանք հավատան իրենց անհատական կարողություններին եւ աշխարհը փոխելու միջոցներ ձեռնարկեն։ Այս առումով ընդօրինակման արժանի կերպար եք Դուք եւ ուզում ենք Ձեր կերպարն ի ցույց դնել մեր երիտասարդությանը»։
Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար եւ ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա։ Նա կարեւորել է կրթական համակարգի զարգացումը եւ ինժեներական ոլորտի ուղղությամբ բարձրորակ կադրերի պատրաստումը։ Միաժամանակ Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը եւ այդպիսով նպաստել ոլորտի հետագա առաջընթացին մեր երկրում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի ՏՏ ոլորտի զարգացման մեծ օրակարգ, եւ իրականացված քաղաքական հեղափոխությանը պետք է հետեւի տնտեսական հեղափոխությանը։ Այդ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման, արտաքին ներդրումների ներգրավման, ՏՏ ոլորտի եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ կառավարության քաղաքականությանն ու տեսլականին։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը։

01-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO