Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հյուրընկալվել է Մայր Աթոռում

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած, «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ, դոկտոր Ջեյմս Թրուշարդին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաեւ Ջեյմս Թրուշարդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Վեհափառ հայրապետը, շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով, մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ եւ արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար, որոնք երիտասարդությանն ընձեռում են նոր հնարավորություններ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես խոսվեց այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցների եւ հայորդյաց տների գործունեության, ինչպես նաեւ նախանշվող նոր կրթական ծրագրերի մասին։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

01-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO