Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կձեւավորվի ԵԱՏՄ մեկ ընդհանուր ապրանքանիշ

Գործընթացներ, որոնք կխթանեն ազատ ու անվտանգ առեւտուրը

ԵԱՏՄ տարածքում երրորդ երկրներին մեկ ընդհանուր ամբողջությամբ ներկայանալու նպատակով խնդիր էր դրված հանդես գալ մեկ ընդհանուր մակնշմամբ։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ ինտեգրացիոն միավորումը նման նախաձեռնության կարիք ունի, քանի որ նախագծում ներառված երկրները, ձեռնարկությունների միջեւ եղած գործառնական կապերը, ենթակառուցվածքը այն բազային տարրերն են, որոնք պահում են միության գործունեության արդյունավետությունը։
Այն ապրանքները, որոնք կպատրաստվեն ԵԱՏՄ տարածքում, այսուհետ կունենան իրենց մեկ ընդհանուր ապրանքանիշը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայում արդեն քայլեր են ձեռնարկվում՝ գործարկելու միության տարածքում պատրաստված ապրանքների համար նախատեսված՝ «Պատրաստված է ԵԱՏՄ—ում» բրենդային տարբերանշանը։
Ըստ Տիգրան Սարգսյանի, ԵԱՏՄ անդամները պետք է եվրասիական ապրանքանիշներ ստեղծեն։ Նա որպես օրինակ մատնանշել է «Airbus»—ի արտադրության պես ծավալուն սեփական նախագիծը։
«Մենք աշխատանք ենք իրականացրել, վերլուծել ենք։ Մոտ 110 նախագիծ ունենք, որոնք, մասնագետների կարծիքով, ինտեգրացիոն ներուժ ունեն, եւ բոլոր երկրները կարող են ներառվել դրանցում»,–ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրանց իրականացման համար ստեղծվել է «ԵՏՀ տեխնոլոգիական հարթակների» մեխանիզմը։ Այժմ ակտիվորեն առաջ է մղվում ոսկերչության ոլորտում եվրասիական ապրանքանիշ ձեւավորելու նախագիծը։ «Մեր բոլոր հինգ երկրներն էլ համեմատական առավելություններ ունեն այդ ոլորտում, բայց մենք դեռ չենք կարող իրացնել այդ ներուժը եւ առայժմ չենք կարող երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն»,–Եվրասիական շաբաթվա շրջանակներում այսպիսի կարծիք էր հայտնել ԵՏՀ կոլեգիայի նախագահը՝ հավելելով, որ ԵԱՏՄ—ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով։
«Մենք ցանկանում ենք դուրս գալ համաշխարհային շուկա եվրասիական բրենդներով։ Այնպիսիք, որոնք ճանաչելի, ժամանակակից կլինեն ու կներառեն նորագույն տեխնոլոգիաներ»,–նշել է Տ. Սարգսյանը։
«Եվրասիական ապրանք» հասկացության ներմուծումը մի կողմից կդյուրացնի աջակցությունը ԵԱՏՄ—ի արդյունաբերությանը, մյուս կողմից կդառնա ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների առաջմղման հզոր գործիք եւ, երրորդ՝ կխթանի «Պատրաստված Է ԵԱՏՄ—ում» մակնշմամբ արտադրանքի պահանջարկը։
Որպեսզի տվյալ ապրանքը կարողանա կրել «Արտադրված է ԵԱՏՄ—ում» տարբերանշանը, պետք է որոշ չափանիշների համապատասխանի, ունենա մի շարք տեխնիկական գործընթացներին համահունչ միասնական պայմաններ, եւ մի շարք գործողություններ պետք է իրականացված լինեն միության անդամ երեք կամ ավելի երկրներում։ Եվրասիական բրենդի ստեղծման կարեւորագույն նպատակներից մեկը միության երկրներում արդյունաբերական համագործակցության զարգացման նոր ձեւերի մշակումն է, ինչն իր հերթին կնպաստի ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքը միջազգային շուկայում առավել մրցունակ դարձնելուն։
Առաջիկայում կմշակվեն նաեւ միասնական նորմատիվ ակտեր, որտեղ սահմանվելու են համատեղ արտադրած ապրանքների նկատմամբ սահմանվող չափանիշներն ու դրանք պատրաստելու մեխանիզմները։ ԵՏՀ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի նախագահ Նիկոլայ Կուշնարյովը միասնական բրենդի ստեղծումը դրական գործոն է համարում մի քանի տեսանկյունից։ Մասնավորապես այն կնպաստի ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքն առավել մրցունակ դառնալուն եւ, ինչն ամենակարեւորն է՝ կբացառի կեղծ ապրանքների շրջանառությունը։
Ի դեպ, կստեղծվեն առանձին ապրանքանիշներ նաեւ ոսկեչության եւ էլեկտրատեխնիկական ոլորտներում։ Խոսքն ընդհանուր եվրասիական ձեռնարկություն ստեղծելու մասին է, որը ներկայանալու է որպես եվրասիական բրենդ։
Ըստ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Պետրոսյանի՝ Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է որպես փոքր բաց տնտեսություն, եւ թեպետ գործարարության հեշտացման բարձր վարկանիշային ցուցանիշներին, երկիրը բնութագրվում է ռեսուրսների ցածր ռիսկով։ Տարածաշրջանում հիմնական ներդրողը շարունակում է մնալ ՌԴ—ն, որը ԵԱՏՄ—ում ամենախոշոր ներդրողն է։ Համաձայն մի շարք ցուցանիշների՝ ԵԱՏՄ—ն աշխարհում գրավիչ դիրքեր է զբաղեցնում, անկախ արդյունաբերական արտադրանքի, արտաքին առեւտրի ծավալներից, հումքային ռեսուրսների պաշարներից եւ էներգակիրներից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

01-12-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO