Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բրուքների «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերան

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված

Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին։ Երեւանում համերգը տեղի կունենա վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը՝ սոպրանո, Գրետա Բագիյանը՝ մեցցո սոպրանո, Արամո Մամիկոնյանը՝ տենոր, Կիմ Սարգսյանը՝ բաս։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համերգին կհնչի հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմը»։ Այն գրվել եւ կատարվել է 1849 թվականին։
«Բրուքների «Ռեքվիեմը» հոյակապ ստեղծագործություն է, եւ շատ ուրախ եմ, զգացված եմ, որ առաջին անգամ Հայաստանում կկարողանանք այն կատարել։ Հույս ունեմ՝ հանդիսատեսը այն շատ կսիրի եւ կցանկանա, որ հետագայում եւս կատարենք։ Ամբողջ երեկոն նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին»,–ասաց Վահան Մարտիրոսյանը։
Գյումրիում նախատեսված համերգը կկայանա դեկտեմբերի 7—ին Սեւ բերդում։ Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը եւ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտներ։ Երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը՝ սոպրանո, Նարինե Անանիկյանը՝ մեցցո սոպրանո, Տիգրան Օհանյանը՝ տենոր, Արմեն Գրիգորյանը՝ բաս։ Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»։ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ Գյումրիում ելույթ ունենալը ավանդույթ է դարձել։
«Ես մեծ ցանկություն ունեի, որ Գյումրիի ուժերը նույնպես ներգրավեինք, եւ այդպես էլ արեցինք։ Ստացվում է՝ համատեղ մեծ համերգ ենք անցկացնում։ Սովորաբար «Ռեքվիեմ» կատարում են լռության մեջ, առանց ծափահարությունների։ Ճիշտ է, այն նվիրված է երկրաշարժի 30—ամյակին, սակայն մենք նպատակ չունենք սգո երեկո դարձնելու, մեր ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է ապրել»,–ասաց նա։ Խոսելով Գյումրիի մշակութային կյանքից՝ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այն պետք է ակտիվ պահել, մանավանդ որ տեղի ստեղծագործական խմբերի, հասարակության շրջանում կա այդ պահանջը։
«Գյումրին մշակույթի օրրան է, այնտեղ ծնվում են տաղանդավոր մարդիկ, երաժիշտներ, արվեստի բնագավառում բարձրակարգ մասնագետներ։ Հասարակությունն ուզում է շփվել բարձր արվեստի հետ, բայց համապատասխան պայմաններ չկան։ Ակադեմիական համերգի համար Գյումրին չունի համերգային դահլիճ։ Դա թիվ մեկ խնդիրն է»,–ասաց Ռոբերտ Մլքեյանը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը նշեց, որ դեռ տարվա սկզբից նախատեսել են ունենալ խոշոր միջոցառումներ՝ նվիրված երկրաշարժի 30—ամյակին։
«Այժմ այդ խոշոր նախագծերն իրագործման փուլում են։ Մեզ աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Եվ մենք համատեղ ուժերով Երեւանում, Գյումրիում կունենանք բարձր մակարդակի համերգային ծրագրեր»,–ասաց Նորայր Նազարյանը։
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանն էլ կարեւորեց այս ընդհանուր գործում պետություն—մասնավոր հատված համագործակցությունը։ Նա շնորհակալություն հայտնեց աջակից բոլոր կողմերին։

01-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO