Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Յոդի դեֆիցիտը կարող է լրացվել հայկական դեղամիջոցով

Մասնագետները արձանագրում են «Արմենիկումի» հաջողությունները

«Արմենիկում» դեղամիջոցի գործածության, այլ երկրներում պրեպարատի գրանցման, վերջինիս շրջանառության եւ արդյունավետության վերաբերյալ մամուլում վաղուց շրջանառվող տեղեկություններ չկան։ Երբ 1998թ. ազդարարվեց «Արմենիկումի» մուտքը հայկական շուկա, ստեղծվեց կարծիք, թե այն հեղափոխություն կմտցնի միջազգային դեղագործական աշխարհում որպես հայկական արտադրության ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի բուժման օժանդակ միջոց։
Արդեն 2 տասնամյակ է անցել դեղամիջոցի հայտնությունից, սակայն հասարակության ոչ բոլոր շերտերին է հայտնի, թե արդյունավետություն ներշնչող այս դեղամիջոցը, գրանցման պահից սկսած, ինչ ընթացք ունեցավ, ապացուցվե՞լ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժման ուղղությամբ նրա օգտակարությունը, եւ արդյոք կլինիկական հետազոտություններն այս պրեպարատի ուղղությամբ դեռեւս շարունակվո՞ւմ են։
Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի դեմ հակառետրովիրուսային բուժում այսօր իրականացվում է նաեւ «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, ուր պացիենտները ուղեգրվում են ՁԻԱՀ—ի կանխարգելման կենտրոնի ցուցմամբ։
«Արմենիկում» կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջին տարիներին տարբեր որոշումներ են կայացվում։ Կար կարծիք, որ այս տարի կենտրոնի ֆինանսավորումը դադարեցվելու է։ Սակայն ամիսներ առաջ Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ դիտարկվել է «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցը։
Քննարկվել է նաեւ կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման եւ հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության եւ այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում։
«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը «ՀՀ»–ի հետ զրույցում պատմեց, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետեւանքները մեղմելու, այլեւ իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ C—ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ։
Վիոլետա Սարգսյանը խոսեց կլինիկայի նախապատմությունից։ Այն հիմնվել է 1998թ. նախկին առաջին ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բազայի վրա՝ վերակազմավորվելով եւ սկսելով կլինիկական հետազոտությունների շարքը ՄԻԱՎ վարակակիրների ուղղությամբ «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության տանելիության անվտանգության ուղղությամբ։ Առ այսօր կլինիկական հետազոտությունները դեղամիջոցի ուղղությամբ չեն դադարել, ընդ որում, գործընթացներն ընթացել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Կլինիկական հետազոտությունների արդյունքում դեղը գրանցվել է ՀՀ—ում որպես ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժմանն օժանդակող միջոց։ Սակայն մինչ գրանցումը երկար տարիներ դեղամիջոցի նախակլինիկական փորձարկումներ էին իրականացվել աշխարհի տարբեր երկրներում՝ ապացուցելով պրեպարատի արդյունավետությունը ՄԻԱՎ—ի բուժման հարցում, որին էլ հետեւել է «Արմենիկում» կլինիկայի ստեղծումը։
Վիոլետա Սարգսյանը «Արմենիկումի» նախածննդյան ժամանակաշրջանից սկսած մինչ օրս դեռ կլինիկական փորձարկումների գործընթացում է, փաստում է, որ յուրաքանչյուր փորձարկում թույլ է տալիս դեղամիջոցի օգտակարությունը հաստատել կամ հերքել նաեւ այլ հիվանդությունների բուժման հարցում։ Այն, որ դեղամիջոցը ՄԻԱՎ վարակակիրների բուժման, կյանքի տեւողության երկարացման, կյանքի որակի լավացման եւ մի շարք ուղեկցվող հիվանդությունների հետ զարգացման առումով ապացուցել է իր օգտակարությունը, Վիոլետա Սարգսյանը համարում է հիմնավորված։
ՄԻԱՎ վարակակրի մոտ կարող են միաժամանակ ի հայտ գալ 20 ուղեկցող հիվանդություններ, որոնց հետզարգացման առումով նշանակալի է եղել դեղամիջոցի կիրառությունը, խոսքը վերաբերում է մաշկաբորբերին, սնկային ախտահարումներին, հերպեսային վարակին, պսորիազին, պարազիտային ախտահարումներին, նյարդային հիվանդություններին եւ այլն։
Առ այսօր կենտրոնում բուժում է ստացել ավելի քան 2 հազար ՄԻԱՎ վարակակիր, որոնց «Արմենիկում» դեղամիջոցը հատկացվել է պետպատվերի շրջանակներում։
«Արմենիկում» դեղամիջոցի բաղադրությունը, ըստ Վ. Սարգսյանի, յոդն է, ինչն էլ իրավամբ հիմնավորում է պրեպարատի անվտանգությունը, տանելիությունը եւ կողմնակի ազդեցությունների բացառումը։
Յոդի նկատմամբ կայունությունը, ըստ նրա, դեռեւս հայտնաբերված չէ, եւ յոդի դրական ազդեցությունը վաղուց է մարդկությանը հայտնի։ Այն երկարացնում է կյանքի տեւողությունը, ընկճում վիրուսը, բարելավում կյանքի որակը։ Ինչ վերաբերում է դեղամիջոցի ապացուցված օգտակարությանը նաեւ ՁԻԱՀ—ի դեպքում, Վ. Սարգսյանը նկատում է, որ ՁԻԱՀ—ն արդեն ՄԻԱՎ—ի վերջնական փուլն է՝ խորը արտահայտված ծանր ընթացքով։ Նրանց մոտ ինքնազգացողության վատացումը ավելի ակնառու է, եւ «Արմենիկումի» օգտակարությունը ապացուցված է նաեւ այս հիվանդների դեպքում։
«Հեպատիտների համար թեպետ կան հակավիրուսային արդյունավետ պրեպարատներ, սակայն կան հիվանդներ, որոնց մոտ վիրուսը հասցրել է առաջացնել լյարդի հյուսվածքի պնդացում՝ ֆիբրոզ։ Մեր կլինիկական փորձարկումների արդյունքում 70 տոկոսի մոտ ի հայտ են եկել հեպատիտներ, եւ ըստ տվյալների՝ «Արմենիկումի» ընդունումից հետո 20 տարի տվյալ մարդու մոտ ֆիբրոզ չի զարգացել, եւ կանխվել է ցիրոզի զարգացումը»,–ասաց բժիշկը։
Նրա դիտարկմամբ, աշխարհի բնակչության 38 տոկոսի մոտ առկա է յոդի դեֆիցիտ, ինչը հանգեցնում է իմունային անբավարարության, ինչն էլ օրգանիզմում առաջացնում է տարբեր հիվանդություններ, այդ թվում նաեւ քաղցկեղ։ Իսկ Հայաստանը առհասարակ հիվանդությունների ընկալունակության առումով տարածաշրջանում ունի բարձր դիրք։
Նշենք, որ դեղամիջոցը ունի նաեւ միջազգային ճանաչում եւ կլինիկական փորձարկումների է ենթարկվել նաեւ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Դեղը պետականորեն գրանցված է ԱՊՀ մի շարք երկրներում, նաեւ Կոնգոյում եւ Հնդկաստանում եւ կիրառվում է որպես ՄԻԱՎ—ի բուժման օժանդակ միջոց։ Իսկ արդյոք «Արմենիկումն» ունի՞ դեղակայունություն, եւ այդ դեպքում ի՞նչ է առաջարկվում պացիենտին։ Բժշկուհու խոսքով, բուժման այլ սխեմաներ են ընտրվում։
Դեղամիջոցն, ի դեպ, օգնում է նաեւ կարմիր գայլախտով հիվանդների բուժմանը։ Փոքրաթիվ պացիենտների կլինիկական հետազոտությունների արդյունքներով, 22 հիվանդից 18—ը հրաժարվել են հորմոնից առ այսօր։ Գայլախտի տարածվածությունը մեծ է ամբողջ աշխարհում, որի բուժման համար կիրառվող դեղամիջոցները հիմնականում հորմոնային բաղադրության են, եւ շուտով կլինիկական փորձարկումներով կհիմնավորվի դեղամիջոցի օգտակարությունը նաեւ հորմոնաթերապիայի դեպքում։ «Արմենիկումը» կիրառվում է ինչպես հաբի, այնպես էլ ներակրման եւ քսուքի տեսքով։
Ըստ «Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանի, իր կողմից ծրագիր է ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարությանը, որում ամփոփ ներկայացվել է բնակչության շրջանում յոդի դեֆիցիտը լրացնելու եւ ընկալունակության շեմը բարձրացնելու նախագիծ, ինչը թույլ կտա կանխել մի շարք հիվանդություններ, նվազեցնելով ամենակարեւորը՝ մահացության ցուցանիշը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

01-12-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO