Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

«Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) միջեւ երեկ ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը եւ KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը։
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,208,483.13 եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ Գերմանական զարգացման բանկի (KfW) միջոցով։ Ֆինանսական աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում եւ խոշորագույններից է գլոբալ առումով։ Ելնելով Հայաստանի հարուստ եւ յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության եւ կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարեւոր է դառնում եւ կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից։
Ծրագիրը չի ենթադրում տարածքային եւ աշխարհագրական որեւէ սահմանափակում եւ կարող է իրականացվել հանրապետության՝ կենսաբազմազանությամբ հարուստ ցանկացած տարածքում։ Այն նախատեսում է բնական ռեսուրսների պահպանությանը եւ կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումների համընդգրկուն շրջանակ՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների կառավարումից ու անտառվերականգնման աշխատանքներից մինչեւ սոցիալ—տնտեսական զարգացում եւ էկոզբոսաշրջության խթանում։

01-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO