Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԼՂՀ


Գործարկվեց Դրմբոնի քարի վերամշակման գործարանը

Արտադրանքը գլխավորապես կարտահանվի եվրոպական շուկաներ

Հարուստ է արցախյան գունեղ քարերի ներկապնակը, որոնց շարքը տարեցտարի համալրվում է նոր տեսականիով, վերամշակման փուլ անցնելուց հետո լայնորեն օգտագործվում ինչպես շինարարության մեջ, այնպես էլ արտահանվում եվրոպական շուկաներ։ Իսկ ծանոթանալով հանրապետության բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, վերջին տարիներին բնակարանաշինության եւ դպրոցաշինության, հասարակական նշանակության նորակառույց շինությունների համայնապատկերին, դժվար չէ համոզվել, թե ներքին հարդարման, կառույցների ճակատային մասի ձեւավորման, երեսպատման տեսանկյունից, արմատական ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել եւ որքան զվարթ գույներով հարուստ երանգներ են ի հայտ եկել վերակառուցվող ու բարեկարգվող փողոցներում եւ նորակառույց թաղամասերում՝ գեղագիտական հաճույք պատճառելով եւ հաճելիորեն բարձրացնելով անցորդների տրամադրությունը։
Կառավարությունը տեղական արտադրության խթանումը դիտարկելով տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը, շարունակում է հետեւողականորեն աջակցել նոր ձեռնարկությունների բացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը՝ նպատակ հետապնդելով ներդրումների հաշվին ընդլայնել արտադրությունը եւ ապրանքն արտահանելու համար նոր պատվիրատուներ որոնել «դրսում»...
Այդ ծրագրի շրջանակում կարելի է դիտարկել Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նորակառույց գործարանի գործարկումը, որի հանդիսավոր բացման արարողության մասնակիցների թվում էր նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, կառավարության մի խումբ անդամների եւ գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելելով իտալական ժամանակակից սարքավորումներով հագեցած ձեռնարկություն ու ծանոթանալով գործարանի մեկնարկային փուլի աշխատանքներին, նա կարեւորել է նոր միավորման գործարկումը, համոզմունք հայտնելով, որ «այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ երկրի սոցիալ—տնտեսական զարգացման գործում»։
«Բեյզ Մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի խոսքով, շուրջ 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է պահանջվել «վերջին սերնդի հաստոցներ եւ սարքավորումներ ձեռք բերելու, ձեռնարկության լիարժեք գործարկումն ապահովելու համար»։ Սկզբնական շրջանում նախատեսվում է արտադրել 25 հազար քառ. մետր տարբեր երանգների սալիկներ, որոնց զգալի մասը «պատվիրատուների հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն», կարտահանվի արտերկիր (գխավորապես՝ եվրոպական շուկաներ)։ Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց ձեռնարկության ղեկավարը, ներկայումս գործարանում 6 տասնյակ աշխատողներ են ընդգրկված՝ հիմնականում Մարտակերտի շրջանից, եւ նոր տարում, հաշվի առնելով պատվիրատուների մեծ պահանջարկը՝ վերամշակվող քարերի նկատմամբ, ծրագրվում է մեծացնել արտադրական հզորությունը, եւս մեկ հոսքագիծ ավելացնել եւ աշխատողների թիվը հասցնել 160—ի։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

04-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO