Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ամենացավոտը տեղաշարժման մատչելիության խնդիրն է

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները դեռեւս բաց են մնում

ՄԱԿ-ի որոշմամբ 1992 թվականից դեկտեմբերի 3-ը հռչակվել է որպես հաշմանդամների միջազգային օր։ Հայաստանը՝ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային միացավ 2006 թգականից, իսկ արդեն երկու տարի անց մեր երկրում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի կարեւորագույն եւ առաջնային նպատակն է՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար մատչելի պայմանների ապահովումը։ Ոլորտում դեռեւս չլուծված շատ խնդիրներ կան, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարարակական կազմակերպություններն ու անհատները։
Երեկ ասուլիսի ժամանակ «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը խոսեց հաշմանդամների՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ Անդրադառնալով օրվա կարեւորությանը՝ Ալավերդյանը նշեց, որ շատերն այն շփոթում են ինչ—որ տոնի հետ, սակայն այն իրականում տոն չէ, ավելի շատ իրազեկման օր է, քանի որ ողջ աշխարհում կազմակերպվում են համաժողովներ, քննարկումներ, ակցիաներ։ Հաշմանամություն ունեցող անձանց խնդիրների լուծման շեշտակի առաջընթացի մասին, ասում է, առայժմ բարձր ցուցանիշ արձանագրել չեն կարող, քանի որ այն խնդիրները որոնց մասին պարբերաբար բարձրաձայնել են, դեռեւս առկա են։ Ցավոտ եւ դժվար լուծվող հարցը, նրա խոսքերով, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիության խնդիրն է. «Չնայած որոշակի առաջընթացին, այդուհանդերձ, դեռեւս մայրաքաղաքի փողոցներում եւ այգիներում, անելիքները շատ են։ Դեռ կան բազմաթիվ շենքեր, որոնց մուտքերը խնդրահարույց են, թեքահարթակներ չունեն»։ Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու հարցը, Ալավերդյանի գնահատմամբ, եւս հետին պլանում է։ Նրա ձեւակերպմամբ՝ հարմարավետ ընտրության խնդիրն ասես կառավարությունները չեն կարեւորում. «Հաճախ են խոսում մեր խնդիրների մասին, բայց ես չեմ տեսնում, որ դրանց լուծումներ տրվեն։ Սայլակ օգտագործող, դժվարաշարժ մարդկանց՝ ընտրություններին մասնակցելու հարցը բաց է մնում։ Ընտրատեղամասների մեծ մասը ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում խնդրահարույց են, եւ պարզ չէ, թե ինչպես պետք է մենք մասնակցենք ընտրություններին»։
Ալավերդյանը նշեց, որ անձամբ ինքը քվեարկում է Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում եւ հայտնվել է երկընտրանքի առաջ. «Մտածում եմ՝ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։ Այնտեղ ինձ համար դժվար է հաղթահարել բազմաթիվ աստիճաններ բարձրանալը։ Լսողական եւ խոսելու խնդիրներ ունեցող անձանց դեպքում էլ բացեր շատ կան։ Մասնավորապես տեղեկացված լինելու հարցն է, եւ, ինչպես տեսնում ենք, քարոզարշավը այս անգամ եւս չի ուղղորդվում սուրդոթարգմանությամբ։ Բազմաթիվ են նաեւ տեսողական խնդիր ունեցող անձանց հարցերը։ Բարդ է նաեւ աշխատանքի հարցը։ Մարդն աշխատելով ինքնադրսեւորվում է, ունենում ներդաշնակ կյանք։ Մեզ մոտ տարիներ շարունակ նույն վիճակագրությունն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց 8 կամ 9 տոկոսն է զբաղված»։ Վերադառնալով ընտրություններին՝ Ալավերդյանն ասաց, որ չկան վիճակագրական տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող անձանցից քանիսը չի կարողանում գնալ ընտրությունների։ «Մեր դիտորդական փորձը ցույց է տալիս, որ դժվարաշարժ ընտրողները պասիվ են եւ այնքան էլ հակված չեմ հաղթահարելու աստիճաններն ու այլ խոչընդոտներ»,–ընդգծեց Ալավերդյանը՝ այդուհանդերձ հաշմանդամություն ունեցող անձանց հորդորելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

04-12-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO