Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Իտալական արվեստը Հայաստանում

Ազգային պատկերասրահում կբացվի հռոմեական բարոկկոյին նվիրված ցուցադրություն

Հայաստանի ազգային պատկերասրահում վաղը կբացվի «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում է իտալացի հայտնի քանդակագործ, ճարտարապետ եւ գեղանկարիչ Ջովանի Լորենցո Բերնինիի (1598—1680թթ.) եւ Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող հավաքածուից իտալացի այլ վարպետների գլուխգործոցներ։ Բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշների թվում են քառասուն գեղանկարներ, ինչպես նաեւ փորագրություններ, էսքիզներ եւ դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ—ում Իտալիայի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ Արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու իտալական բարոկկո արվեստին մինչեւ 2019թ. փետրվարի 18—ը։ Նշենք, որ Կիջիի պալատը ճարտարապետական բարրոկո ոճի ինքնատիպ նմուշ է, որտեղ ցուցադրվում է գեղանկարչության եզակի հավաքածու, իսկ սենյակներում եւ սրահներում՝ հնաոճ կահույք եւ թանկարժեք այլ իրեր։ Ներկայումս այն թանգարան եւ մշակութային կենտրոն է, որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր եւ մշակութային այլ միջոցառումներ։
Ի դեպ, այսօր ՀԱՊ—ի որմնանկարների սրահում տեղի կունենա Արիչչա քաղաքի Կիջի պալատի տնօրեն, արվեստի պատմության դոկտոր Ֆրանչեսկո Պետրուչիի դասախոսությունը՝ «Բեռնինի՝ բարոկկո արվեստի բազմաշնորհ հանճար» թեմայով։
Նա բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է, որոնք ներկայացնում են Բերնինիի, Բակիչչիոյի, Պիեռ Ֆրանչեսկո Մոլայի, Ֆերդինանդ Վուտի եւ 17—18—րդ դարերի հռոմեական բարոկկո դպրոցի արվեստը։ Ֆ. Պետրուչին տեղական «Հռոմեական ամրոցներ» պատմական ժուռնալի տնօրենն է, մշակույթի նախարարության պատվավոր տեսուչ եւ երաժշտական միության նախագահ։
Ֆրանչեսկո Պետրուչին երեկ ցուցահանդեսի բացման առիթով հրավիրված «պրես լանչի» ժամանակ նշեց, որ հռոմեական բարոկկոն այն ժամանակաշրջանն է, երբ պարզ պատկերներով կարողացել են ներկայացնել քրիստոնեությունը։ «Կցանկանայի շեշտել այն փաստը, որ հայկական եւ իտալական համայնքներին միավորում է հենց քրիստոնեությունը։ Հռոմում հայկական ամենակարեւոր եկեղեցին Սան Նիկոլա դա Տոլենտինոն է, որտեղ կան նաեւ Կորտոնայի եւ ուրիշ նկարիչների գործերից։ Դրանցից որոշները ներկայացված են լինելու այս ցուցահանդեսում։ 17—րդ դարում Իտալիայում նորաձեւ էր հայ մարդկանց դիմանկարներ անելը. Պիեռ Ֆրանսիսկո Մոլան, ով նույնպես ներկայացված է ցուցահանդեսում, ունի մի շարք նկարներ, որտեղ պատկերված են հայեր, այդ թվում ծերունիների դիմանկարներ»,– ասաց նա։ Պարոն Պետրուչին առաջին անգամ է Հայաստանում, ընդամենը մի քանի ժամ առաջ էր ժամանել մեր երկիր եւ չէր հասցրել ծանոթանալ քաղաքին, սակայն նկատել էր նմանություններ Հանրապետության հրապարակի շենքերի եւ իտալական ճարտարապետության միջեւ։
Արվեստի պատմության դոկտորն իր հիացմունքն արտահայտեց Լիսաբոնում Գալուստ Գյուլպենկյանի թանգարանի մասին, որն ըստ նրա՝ աշխարհում մասնավոր ամենագեղեցիկ հավաքածուներից է։ Հայազգի մեծերից հիշեց Շառլ Ազնավուրին եւ անկեղծացավ, որ իր կինն ունի Շանսոնյեի բոլոր սկավառակների հավաքածուն։ «ՀՀ»—ի հետ զրույցում Պետրուչին ընդգծեց, որ արվեստի միջոցով Աստված խոսում է մարդկանց հետ եւ այդ ճանապարհով է, որ մենք հասնում ենք ներդաշնակության։
ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ ցուցահանդեսում ընդգրկված է նաեւ պալատի տիրոջ՝ կարդինալ Կիջիի դիմանկարը։ «Այս ընտանիքի մի շարք ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում դարձել են Հռոմի պապ։ Բարեբախտաբար նրանցից շատերը ստեղծել են եւ մեզ ժառանգություն են թողել հսկայական մշակութային գործեր։ Նախեւառաջ պետք է նշեմ, որ այդ ժամանակահատվածում են ստեղծվել նաեւ Բեռնինիի գործերը, որը շատ նվիրված է եղել այդ ընտանիքին»,–մանրամասնեց նա։
Վինչենցո Դել Մոնակոն պատմեց, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելիս իր կարեւորագույն նպատակներից մեկը մշակույթի վրա հիմնված հայ—իտալական հարաբերությունների ամրապնդումն է։ Դրան ուղղված այս տարվա մայիսից նախաձեռնել եւ իրականացրել են մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, որոնցից ամենախոշորն, իհարկե, այս ցուցադրությունն է։ «Ուրախ կլինենք, եթե կարողանանք օգնել Հայաստանի իշխանությանը հայկական մշակույթի ցուցահանդես կազմակերպել Հռոմում։ Դա նույնպես կարեւոր է, քանի որ մշակույթը զարգացնում է տարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, տուրիզմի, բայց նախեւառաջ այն փոխադարձ ծանոթության հնարավորություն է։ Մշակույթը նաեւ սնուցվում է ինքն իրենով։ Չափազանց կարեւոր է ինչ—որ բան փոխանցել մեր ապագա սերունդներին, որովհետեւ միգուցե նրանցից շատերը հնարավորություն չունենան գնալ եւ տեսնել Կիջիի պալատը Արրիչայում, սակայն այսօրվա դրությումբ մենք այդ պալատը բերել ենք Հայաստան»,–շեշետեց դիվանագետը։
Ցուցահանդեսի կարեւորությունն ընդգծելու համար պարոն Մոնակոն նշեց, որ պաշտոնական բացմանը ներկա կլինեն Իտալիայի սենատի փոխնախագահը եւ մի խումբ պատգամավորներ։ «Ձեր պատկերասրահը հրաշալի վայր է նման տեսակի ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Դուք իսկապես մեծ ժառանգություն ունեք»,–ասաց նա։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը համոզված է, որ ճիշտ մարկետինգի եւ «PR»—ի շնորհիվ ցուցահանդեսը կարող է եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե կիսով չափ կրկնել Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի հաջողությունը։ «Թանգարան պահելու բեռն ամբողջությամբ չպետք է մնա պետության ուսերին։ Միանշանակ է, որ պետությունը մեծ դերակատարություն ունի, բայց մենք էլ հատուկ ծրագրերով եւ ցուցադրություններով պետք է ամեն ինչ անենք գումար աշխատելու եւ թանգարանը զարգացնելու, մեր գիտաշխատողների կենսապայմանները բարելավելու համար»,– նկատեց տնօրենը։
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի խոսքով, իտալական մշակույթի հետ հարաբերվելը մեծ ձեռքբերում եւ ներշնչանքի աղբյուր է, առավել եւս, որ մշակույթի զարգացման հիմքում ընկած են փոխադարձ շփումները։ «Հռոմեական բարրոկոյի կտավները, այն էլ այս քանակությամբ դժվար են դուրս գալիս Հռոմից։ Ֆինանսական տեսանկյունից էլ նման նախաձեռնությունները բավականին ծախսատար են լինում, սակայն մենք օգտվեցինք այն հանգամանքից, որ բարձրարժեք գործերը Վրաստանում էին, եւ բավականին փոքր գումարով կարողացանք կազմակերպել նման մեծ եւ արժեքավոր ցուցադրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի արվեստասեր հասարակությունը հետաքրքրություն կցուցաբերի իտալական բարոկկոյի նկատմամբ եւ կայցելի իր բնույթով եզակի այս ցուցահանդեսը։ Հայաստանը եւ Իտալիան դարեր շարունակ ունեցել են մշակութային սերտ կապեր, մեր մշակույթները զարգացել են զուգահեռ եւ այս ցուցահանդեսն այդ ամենի վկայությունն է։ Կաշխատենք մեր արվեստի գործերն էլ, որոնք ոչ պակաս արժեքավոր են, ներկայացնել Իտալիայում»,–ասաց մշակույթի նախարարի տեղակալը։
Տ. Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ Հռոմի տեսարժան վայրերից մեկում՝ Վիլլա Բորգեզեում, կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը։ Ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրողներից է, եւ շուտով լրանալու է նրա 150—ամյա հոբելյանը։ Ներկայումս աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, մրցույթ դեռեւս չի հայտարարվել, քանի որ նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար կարող են հատկացնել արձանի ստեղծման համար։ «Բորգեզեի այգին աշխարհի ամենագեղեցիկ եւ կարեւորագույն վայրերից է, հետեւաբար այնտեղ տեղադրվող Թումանյանի արձանը բարձր մակարդակով պետք է իրականացվի։ Բացի նրանից, որ այն հայ մեծանուն գրողի քանդակն է լինելու, նաեւ ներկայացնելու է ժամանակակից հայ քանդակագործին»,–շեշտեց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

04-12-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO