Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Ծրագրավորման ժամ»՝ «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնում

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ՝ այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն անցկացվեց նաեւ Լոռու մարզում տեղակայված «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնում, հայտնում են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանից»։
«Hour of Code»—ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջոցառումն անցկացվում է նաեւ այն համայնքներում, որտեղ ծրագրեր է իրականցնում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Ձորագյուղ, Եղեգնուտ եւ Վահագնի համայնքների ավագ դպրոցի 50—ից ավելի աշակերտներ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից հիմնված «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնում ծանոթացան ծրագրավորմանը, առաջին անգամ գրեցին իրական կոդ եւ լուծեցին տրամաբանությունը զարգացնող տարբեր խնդիրներ։ Եվ այս ամենը մասնակիցները սովորեցին խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ։
«ՔՈԱՖ սմարթ» նախաձեռնությունը նպատակ ունի, գյուղական համայնքներում հավասար հնարավորություններ ապահովելով, զարկ տալ տեղական տնտեսական զարգացմանը։ Մենք ջանք չենք խնայում, որ ոչ ֆորմալ կրթության առաջատար միջազգային փորձը ներկայացված լինի «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնում։ Այս իմաստով շատ գնահատելի է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում արդեն երկրորդ անգամ «Ծրագրավորման ժամ» միջոցառման անցկացումը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կապում է գյուղական համայնքները աշխարհի տարբեր կետերի հետ, այլեւ իրազեկում ու քաջալերում է ավագ դպրոցի աշակերտներին՝ հավաստիացնելով, որ ծրագրավորումը հասանելի ու հասկանալի է բոլորի համար»,–ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը։
Հայաստանյան առաջատար «Renderforest» ընկերությունը, մշտապես փորձելով աջակցել Հայաստանում ծրագրավորման զարգացմանը, միացավ այս նախաձեռնությանը։ Ընկերության ՏՏ մասնագետներն աշխատեցին միջոցառման մասնակիցների հետ տարբեր խնդիրների շուրջ, լուծեցին ծրագրավորման հետ առնչվող խնդիրներ, իսկ միջոցառման վերջում մասնակիցների համար «Ավելին քան ծրագրավորում» թեմայով սեմինար անցկացրեց ընկերության ծրագրավորող Խաչատուր Վիրաբյանը եւ ներկայացրեց, թե ինչպիսի մասնագիտական հնարավորություններ կարող են ունենալ երեխաները՝ ընտրելով ծրագրավորողի մասնագիտությունը։
«Սմարթ կենտրոնի նման հաստատությունները հնարավորություն են ընձեռում գյուղական համայնքներում բնակվող երեխաներին հարստացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, եւ մենք ամեն կերպ փորձում ենք օգտվել այդ ենթակառուցվածքներից եւ կազմակերպել ծրագրավորմանն ուղղված տարբեր միջոցառումներ։
«Ծրագրավորման ժամ» միջոցառումը հիանալի հնարավորություն է երեխաների մեջ ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար»,–նշեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը։

04-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO