Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բարելավվել են ցուցանիշները

Երեւանում բացվել է ՁԻԱՀ—ի ԿՀԿ հիմնանորոգված նոր լաբորատորիան

Արդեն 30 տարի է, ինչ դեկտեմբերի 1—ը ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ—ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանը եւս անմասն չի մնում, եւ օրվա շրջանակներում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը խնդրի նկատմամբ հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրելը, իրազեկումը եւ կանխարգելման աշխատանքներում նոր կազմակերպություններ, անհատներ ներգրավելն է։
ՁԻԱՀ—ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում բացվել է ՁԻԱՀ—ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատոր ենթակառուցվածքը, որին մասնակցել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ ՀՀ—ում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
«Հանրապետությունում եզակի այս կառույցը ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում իրականացնող ռեֆերենս լաբորատորիա է, որտեղ իրականացվում են ՄԻԱՎ վարակով պացիենտների իմունային կարգավիճակի որոշում, ինչպես նաեւ կլինիկալաբորատոր, կենսաքիմիական, ախտորոշիչ եւ բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ ցուցանիշների որոշման, նաեւ ուղեկցող վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ»,–ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ասել է Արսեն Թորոսյանը եւ հաջողություն մաղթել անձնակազմին ամենօրյա պատասխանատու աշխատանքում։
Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 1—ի դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ—ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում բարելավվել են վարակի հայտնաբերման ցուցանիշները։ «ՄԻԱՎ—ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 75 տոկոսն ունի ախտորոշում։ Սա բավական լուրջ ձեռքբերում է, եւ 2020 թվականին մենք այդ թիվը հասցնելու ենք միջազգային ցուցանիշի՝ 90 տոկոսի»,–ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը ՄԻԱՎ—ի հայտնաբերման եւ բուժման արդյունավետության ցուցանիշներով վստահորեն մոտենում է միջազգային ցուցանիշներին։
Գրիգորյանը նշեց, որ ներկայում 1820 ՄԻԱՎ վարակով հիվանդ ՁԻԱՀ—ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ստանում է հակառետրովիրուսային բուժում, որն անվճար է։ Կենտրոնում բուժում ստացողներից ավելի քան 20—ը օտարերկրացիներ են։ «Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որը տրամադրում է նման բուժում»,– ասաց կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում 0,2 տոկոս է, որը 4 անգամ ավելի ցածր է միջին տարածաշրջանային ցուցանիշներից։
«Սա պայմանավորված է իրականացվող միջոցառումների արդյունավետությամբ։ Որեւէ խոցելի խմբում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը, ինչը եւս բացառիկ ցուցանիշ է ետխորհրդային երկրների համեմատ։ Արդեն երրորդ տարին է մենք պահպանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված ՄԻԱՎ—ի վերացումը մորից երեխային փաստող հավաստագիրը։ Երկար տարիներ է, որ մեզ մոտ բացառված է դոնորական արյան միջոցով վարակի փոխանցումը»,–նշեց նա։
ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2288 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1012 դեպք։
ՄԻԱՎ վարակի 57 դեպք արձանագրվել է երեխաների մոտ։ ՄԻԱՎ—ով վարակվածների մոտ կեսը ախտորոշման պահին եղել է 25—39 տարիքային խմբում։
ՀՀ—ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը։

04-12-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO