Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Փոխանցե՞լ, թե՞...

Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որեւէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել»։ Նշանակում է նաեւ «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։ Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով), դպրոցում՝ գիտելիքը, գրասենյակում՝ դիմումը, բողոքը, փոխանցվում են դրամական միջոցները, հասույթը, նույնիսկ օրհնությունը։ Այսպես, օրինակ. «Ողջ հասույթը փոխանցել է բարեգործական հիմնադրամին»։ «Դիմումները շարունակեցին փոխանցել դատախազությանը»։ «Բանկը պարտավոր է հաշվից դրամական միջոցներ փոխանցել վճարային փաստաթուղթը բանկ մուտք գործելու հաջորդ օրը»։ «Ասաց, թե ինքը չի տեսնում այն քաղաքական ուժին, որին կարելի է փոխանցել իշխանությունը»։ «Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել ողջ հոգեւոր դասին ու սիրեցյալ համայն ժողովրդին»։
Զանգվածային տեղեկատվության միջոցները հաճախ չարաշահում են փոխանցել բայի գործածությունը՝ անվերջ փոխանցելով լուրեր այս կամ այն երկրից, մամուլի ծառայությունից, պետական կառույցից եւ այլն։ Այսպես. «Ինչպես մեզ փոխանցեցին ՀՔԾ—ից, Չարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225—րդ հոդվածի 1—ին եւ 2—րդ մասով»։ «Երեկ Բեյրութից մեզ փոխանցեցին, որ Սարգսյանի հետ հանդիպումն անցել է լարված»։ «Առողջապահության նախարարը Ամանորը դիմավորելու է Հայաստանում»,–փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղարը»։
Փոխանցել բառն այս իմաստով գործածելու չարաշահման մեջ դեր ունեն ռուսերենի «»ճՈճՃՁՂՁՉՎ» բառով համանման նախադասությունները։ Հայերեն կարող էին ասել. «... տեղեկացնում են ՀՔԾ—ից», «...Բեյրութից հայտնեցին», «...հաղորդեց ԱՆ մամուլի քարտուղարը»։
Տարածված սխալ է «փոխանցել իրավիճակը» արտահայտությունը։
Ի՞նչ է իրավիճակը. այն գոյություն ունեցող վիճակն է, այսինքն՝ իրադրություն, իրերի դրություն, պայմաններ, հանգամանքներ։ Կարո՞ղ ենք փոխանցել վիճակը, իրադրությունը, իրերի դրությունը։ Իհարկե ոչ։ Իրավիճակը պարզում ենք, լուսաբանում, բացահայտում, բացատրում, մեկնաբանում, իրավիճակին նաեւ ծանոթացնում ենք։ Այսպես.
«Համաժողովը լավ առիթ է եղել Ջուղայում տիրող իրավիճակը ներկայացնելու համար»։
«Նամակը չպիտի ցույց տար. իրավիճակը պարզելու փոխարեն ավելի խճճեց»։ «Քաղաքապետը խոչընդոտում էր բոլոր նրանց, որոնք փորձում են իրավիճակը լուսաբանել»։
«Վերլուծաբանն իրավիճակը բացատրել է Հայաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացմամբ»։
«Այս իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք բեռնափոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկին»։
«Նման իրավիճակը բացահայտում է, որ մենք գործ ունենք դասական բռնատիրության հետ»։
Լեզվի կոմիտեն հորդորում է.
1. չչարաշահել փոխանցել բայը եւ տեղեկությունը հաղորդել, հայտնել, մեկնաբանել, պարզաբանել կամ էլ ուղղակի տեղեկացնել,
2. իրավիճակը ոչ թե փոխանցել, այլ պարզել, լուսաբանել, բացահայտել, բացատրել, մեկնաբանել, ծանոթացնել։

Լեզվի կոմիտե

05-12-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO