Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԱՅԼՔ...


Զարգացման ծրագրեր կիրականացվեն երեք մարզում

«Գառնի» արգելոց-թանգարանում մուլտիմեդիա նախագիծ կիրականացվի

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի իրականացրած հետազոտությունների արդյունքում զբոսաշրջության ու մշակույթի ոլորտների զարգացման ծրագրեր կիրականացվեն հանրապետության երեք՝ Գեղարքունիքի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում։ Ֆինանսավորման նպատակով «Դի—Վի—Վի Ինթերնեյշնլը» դիմել է Եվրամիությանը։ «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի մասնաճյուղերից ընտրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց—թանգարանը, որտեղ նախատեսվում է մուլտիմեդիա նախագիծ իրականացնել։ Մասնավորապես, ՊՈԱԿ—ի տնօրինության առաջարկով մուլտիմեդիա նախագծում կընդգրկվեն այցելուներին քիչ հայտնի ենթահուշարձանները։ Յուրօրինակ մոտեցմամբ՝ աուդիո եւ վիդեո տարբերակներով դրանք կներկայացվեն զբոսաշրջիկներին, կարող է կազմակերպվել նաեւ ժամանակավոր շրջիկ ցուցադրություն։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի պաշտոնական կայքից։
«Նախաձեռնության նպատակը հուշարձանի հանրահռչակումն է՝ հետեւաբար հետաքրքիր ու մատչելի ներկայացվող նյութը միանգամից կգրավի այցելուին։ Զբոսաշրջիկները, ցավոք, քիչ են տեղեկացված արգելոց—թանգարանի ամենագեղեցիկ ենթահուշարձաններից՝ ուրարտական արձանագրությամբ Վիշապաքարի, արգելոցի մուտքի մոտ տեղադրված Տրդատ Ա արքայի հունարեն արձանագրության, ինչպես նաեւ՝ Գառնի տաճարի մոտ գտնվող Ս. Սիոն եկեղեցու մասին։ Կարծում եմ՝ այդ ենթահուշարձանները կարող են ընդգրկվել մուլտիմեդիոն ծրագրում»,–ասել է ՊՈԱԿ—ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ կառույցի գործընկեր՝ «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» տնօրեն, «Թանգարանային կրթության կենտրոնի» համակարգող Հայկ Մկրտչյանի, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ծրագրերի մենեջեր Արշալույս Մուրադյանի եւ «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի հետ հնադիպման ժամանակ։
Հայկ Մկրտչյանի խոսքով՝ նախագիծը խոստանում է լինել տպավորիչ։ «Գառնի» արգելոց—թանգարանի այցելուները մոտ ապագայում արդեն հնարավորություն կունենան արքունական բաղնիքում էքսկուրսիան մեկտեղել մուլտիմեդիոն ներկայացմամբ՝ տեսնել խճանկարը, լսել ջրի ձայնը եւ այլն։ Յուրօրինակ մոտեցում կցուցաբերվի նաեւ մյուս հուշարձանների նկատմամբ։
ՊՈԱԿ—ի ղեկավարությունը առաջարկությունների փաթեթը կամբողջացնի եւ արդեն գալիք տարվա հունվարին կներկայացնի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»—ում նախանշված եռօրյա սեմինարի ընթացքում։ Միացյալ Նահանգներից ժամանած մասնագետների հետ քննարկումների ու խորհրդատվությունների արդյունքում վերջնական տարբերակի հիման վրա ծրագիրը կներկայացվի Եվրամիություն՝ դրամաշնորհի համար։

05-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO