Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՇԽԱՐՀ


Լավատեսական երանգներ չեն նշմարվում

Օտարերկրյա հակոտնյա շահերը խանգարում են հարցի կարգավորմանը

Սիրիայում իրավիճակը թեեւ կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող եւ «բախումնազերծ» տարածքներում, բացառությամբ Իդլիբից, համեմատաբար բարվոք է, սակայն տարածաշրջանային եւ միջազգային գերտերությունների շահերի հակասությունների պատճառով հիմնահարցի կարգավորումը դեռեւս մշուշոտ է։ Ինչպես նշել էր «ՀՀ»—ն, Սիրիայում երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) մասնակցությամբ Աստանայի գործընթացի բանակցությունների երկօրյա 11—րդ փուլը, որի առանցքային հարցերն էին Սահմանադրության կոմիտեի ձեւավորումը եւ Իդլիբ նահանգի իրավիճակը, եթե չասենք ձախողվել է, ապա ձեռքբերումները շոշափելի չեն։ Այսուհանդերձ, բանակցությունների ավարտին հրապարակվել է 15 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որտեղ կարեւորվել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ խիստ դատապարտվել է այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով առկա իրավիճակը փոխելու ջանքերը եւ նշվել, որ պայքարելու են անջատողական միտումների դեմ, որոնց թիրախը երկրի տարածքային ամբողջականությունը, իշխանությունների դիրքերի թուլացումը եւ հարեւան երկրների ազգային անվտանգությունն են։ Ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է քրդական հարցին, ինչի առնչությամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Արեւմուտքն այլընտրանք չունի Սիրիայում, ուստի ձգտում է խաղարկել քրդական հարցը, որը խիստ վտանգավոր խաղ է՝ ընդգծելով, որ ԱՄՆ որոշ գործողություններ՝ Եփրատի արեւելյան հատվածում, անընդունելի են։ Օրինակ, Վաշինգտոնը ձգտում է պետականատիպ ենթակառուցվածքներ ստեղծել, բացի այդ, միլիոնավոր դոլարներ է ծախսում խնդրո առարկա շրջանների վերակառուցման նպատակով, որպեսզի բնակչությունը բնականոն կյանքով ապրի։ Սակայն կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում խուսափում է աջակցել ենթակառուցվածքների վերականգնմանը։ Լավրովը հավելել է, որ քրդական հարցը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ միայն Սիրիային չի վերաբերում, այլեւ Թուրքիային, Իրաքին եւ Իրանին։
Հայտարարության 5—րդ կետն Իդլիբի մասին է, որտեղ կարեւորվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 17—ին Սոչիում ձեռք բերված Պուտին—Էրդողան համաձայնությունը, ինչն առ այսօր Թուրքիան չի իրականացրել եւ հազիվ թե ի զորու լինի իրականացնելու՝ հաշվի առնելով, որ այստեղ գերիշխողը «Ալ Նոսրան» եւ ահաբեկչական այլ ուժեր են։ Մինչդեռ լիովին Թուրքիային ենթարկվող «Սիրիայի ազատ բանակի» ուժերը շատ փոքր տոկոս են կազմում Իդլիբում, որոնց Անկարան եւ Արեւմուտքը համարում են չափավորական, իսկ Իրանի ԶԼՄ—ները՝ ահաբեկչական, ինչը ճշմարտությունից հեռու չէ՝ հաշվի առնելով նրանց համագործակցությունը «Ալ Նոսրայի» հետ, այլ կերպ՝ սիրիական «Ալ Կայիդայի»։
Ինչ վերաբերում է Սիրիայի նոր Սահմանադրության կոմիտեի ստեղծմանը, ապա բանակցություններում ՄԱԿ—ի պատվիրակությունը գլխավորող հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրան, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ այս հարցում առաջացած փակուղին վերացնելու ուղղությամբ որեւէ առաջընթաց չի արձանագրվել։ Նա հավելել է, որ ընթացիկ տարվա Սոչիի՝ սիրիական հարցին նվիրված համագումարի վերջնական հայտարարության եւ ՄԱԿ—ի 2015թ. հաստատված 2254 բանաձեւի իրականացման ուղղությամբ փակուղին վերացնելու 2018թ. վերջին հնարավորությունը հօդս է ցնդել։ Նա միաժամանակ ընդգծել է, որ մինչեւ դեկտեմբերի 31—ը, երբ ավարտվում է իր գործունեության ժամանակը, փակուղուց դուրս գալու ուղղությամբ ջանքի չի խնայելու։ Աստանայի հայտարարությունում եւս կարեւորվել է Սահմանադրության կոմիտեի ձեւավորումը։
Աստանային հաջորդած զարգացումները թերեւս հրապարակված համատեղ հայտարարության տրամաբանության շրջանակներում են։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Սիրիայում Թուրքիայի գլխավոր նպատակը քրդերին լիովին խաղից դուրս թողնելը, նրանց այդ երկրի ապագայմում որեւէ դերից զրկելն է, ինչը թերեւս քիչ է հավանական՝ առաջին հերթին հաշվի առնելով ԱՄՆ—ի եւ ընդհանրապես Արեւմուտքի դիրքորոշումները քրդերի հարցում։ Թեեւ Արեւմուտքը եւս կարեւորում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ դեմ է անջատողականությանը, սակայն նրանց իրավունքները կպաշտպանի, գուցեեւ ինքնավարության մակարդակով։ Ահա թե ինչու Անկարան այս հարցում հույսը դրել է Ռուսաստանի վրա, ինչը թերեւս արդարացված է, դա են վկայում Լավրովի հնչեցրած քննադատությունները ԱՄՆ—ի քրդական քաղաքականության վերաբերյալ։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված նաեւ Ակարայի՝ օր օրի ռուս—թուրքական փոխհարաբերությունները տնտեսական ու քաղաքական եւ այլ ոլորտներում սերտացնելու բուռն ջանքերը։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահը Արգենտինայում տված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իդլիբի հարցին, շեշտել է, որ Մոսկվան մտահոգված է այդ հարցով, քանի որ գործընկեր Թուրքիան, չնայած ջանքեր է գործադրում, սակայն որոշակի դժվարությունների առջեւ է կանգնած։ Ապա հավելել է, որ սահմանադրության կոմիտե ձեւավորելու ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, բայց եւ այնպես, խիստ մտահոգիչ է Իդլիբի հարցը, քանի որ Թուրքիան անհաջողության է մատնվել, մյուս կողմից՝ այս հարցում պետք է հաշվի առնել նաեւ Իրանի եւ Սիրիայի դիրքորոշումները։ Նշենք, որ նոյեմբերի 30—ին G20—ի շրջանակներում Պուտին—Էրդողան հանդիպման ժամանակ վերջինս, անդրադառնալով Անկարայի նախաձեռնությամբ Ստամբուլում տեղի ունեցած քառակողմ՝ Ռուսաստան, Թուրքիա, Գերմանիա եւ Ֆրանսիա գագաթնաժողովին, այն արդյունավետ գնահատելով, առաջարկել է այդ ձեւաչափով մեկ հանդիպում եւս կազմակերպել։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայի հարցում Իրանին, որը լիովին պաշտպանում է նախագահ Ասադին, մեկուսացնել կամ առնվազն զրկել Իդլիբի խնդրի լուծմանը մասնակցությունից։ Դա են վկայում Անկարայի քայլերը, այդ թվում՝ Սոչիի Պուտին—Էրդողան համաձայնությունը, ապա հոկտեմբերի 19—ի ստամբուլյան գագաթնաժողովը։ Այս առնչությամբ թերեւս հատկանշական են թուրքական կառավարամետ «Անադոլու» գործակալության՝ Իրանին մեղադրող տեսակետները։ Նշյալ գործակալությունը դեռեւս սեպտեմբերի 24—ին Սիրիայում իշխանական ուժերին աջակցող իրանամետ ուժերին՝ Լիբանանի «Հեզբոլահին», Իրաքի աշխարհազորայիններին եւ այլնին, որակել էր իբրեւ օտարերկյա ահաբեկչական խմբեր, որոնք շրջապատել են Իդլիբը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

05-12-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO