Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԶԱՆԱԶԱՆ


Վահանակներին նոր կյանք

Շառլ Ազնավուրի հրապարակում, Հայաստանի նկարիչների միության վարչական շենքից քիչ հեռու գովազդային մի կլոր վահանակ կա, վրան հանրահռչակված է ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը։ Նկարի ներքո լուսաբանվում է, որ Արա Սարգսյանը 1932—ին հիմնադրել է Երեւանի նկարիչների միությունը։ Նկարիչը երեւելի հանրային գործիչ էր, ազգային եւ պետական այր, եղել է «Նեմեսիս» գործողության ամենաերիտասարդ անդամը, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, ներկայումս՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադիրը 1945—ին, բազմաթիվ նշանակալից գործերի հեղինակ է, սակայն նա չէր կարող լինել Երեւանի նկարիչների միության հիմնադիր—նախագահը, քանզի նման կազմակերպություն պարզապես չի եղել։ Արա Սարգսյանը Հայաստանի նկարիչների միության նախագահ է ընտրվել 1932—ի հունիսին։ Այս անհաճո վրիպակի մասին դեռեւս գարնանը տեղեկացրել եմ Երեւանի քաղաքապետարանին, առայժմ ոչինչ չի փոխվել։ Պետք է հուսալ, որ տեսանելի ապագայում սխալը կուղղվի։

***
Մայրաքաղաքը շուքով նշեց իր ծննդյան 2800—ամյա փառահեղ տարեդարձը։ Առանձին գովազդային վահանակներ դեռեւս նշում են մայրաքաղաքի տոնը, հուշելով, որ աշխարհի հնագույն քաղաքը 2800 տարեկան է։ Այստեղ չկա այպանելի ոչինչ։ Չկա վրիպակ եւ թերացում։
Կա առաջարկ։ Ահա այն. մայրաքաղաքի կյանքում կատարվող դրական փոփոխությունները, որոնք հիմնարար նշանակություն ունեն, հանրահռչակել կարմիր գույնով շրջանակված վահանակների վրա։ Օրինակ՝ «Հին Երեւան» նախագծի նորությունները, նոր զբոսայգու հիմնարկեքը, ստեղծարար մոտեցումներով որեւէ հրապարակի, բակի, պատմական շենքի ճակատի վերականգնման վավերացումները եւ այլն։
Հիմնարար նշանակություն ասելով նկատի ունենք այն ամենը, ինչը մայրաքաղաքի բազմաբովանդակ կյանքում բովանդակային եւ ոչ թե ժամանակային, ըստերեւութական բան է փոխելու։ «Նոր Հայաստանի» մայրաքաղաքը, հուսանք, ենթարկվելու է ամենատարբեր բնույթի բարեփոխումների։ Եվ հարկավոր է դրանք լուսաբանել, ինչու չէ՝ նաեւ գովազդել։

***
Մայրաքաղաքում, հավատացեք, որ արժե կողմնորոշիչ ցուցանակներով (որոնք պետք է տեղակայվեն բանուկ հատվածներում եւ լինեն լավ տեսանելի) երեւանաբնակներին տեղեկացնել, թե որտեղ է գտնվում… մոտակա հանրային զուգարանը։ Գաղտնիք չէ, որ վերոնշյալ պատվական հաստատությունների քանակով Երեւանը էապես զիջում է աշխարհի շատ քաղաքակիրթ եւ անգամ ոչ այնքան կիրթ մայրաքաղաքներին։ (Սա պետք է նախաձեռնի Արգիշտի—1—ը եւ նշագրի այն վայրերը, որտեղ պետք է կառուցվեն կամ տեղակայվեն հանրային զուգարանները։ Որտեղ եւ, իհարկե, երբ)։

**
Հարգարժան քաղաքապետի եւ ավագանու ուշադրությունն ենք հրավիրում եւս մեկ, ըստ մեզ չափազանց կարեւոր խնդրի վրա։ «Հայ մեծեր» պատմամշակութային շարքը, ինչ խոսք, հայրենանվիրական խնդիրներ է լուծում եւ մեր բարդ ու հաճախ էլ հակասական օրերում որոշակիորեն ամրապնդում է արժեքային խարխլվող արժեհամակարգը։ Այն առավել անհրաժեշտ է մատաղ սերնդին։ Սակայն հենց շարքում են երեւութանում առանձին խաթարումներ։ Հայ մեծ է ներկայացված վաստակավոր նկարիչ, բազմաթիվ գրքերի ձեւավորման հեղինակ (գլխավորապես մանկապատանեկան գրականության) Անուշավան Գասպարյանը (1914—1986)։ Մեծ նկարիչներ եւ քանդակագործներ մենք ունենք։ Սարյան, Քոչար, Կոջոյան, Կալենց, նրանցից առաջ նաեւ Սուրենյանց եւ Յակուլով։ Հարգարժան Ա. Գասպարյանի հետ ուս ուսի ստեղծագործել եւ հայ կերպարվեստն են զարգացրել բազմաթիվ կերպարվեստագետներ։ Սակայն մեծերի շարքում նշվել է միայն նրա անունը։ Միաժամանակ անընդունելի է 3—րդ հանրապետության, թեկուզ վախճանված պետական կամ քաղաքական գործչի մեծարումը «Հայ մեծերի» շարակարգում։ Եվ սա մի պարզ պատճառով. պետական, հատկապես քաղաքական յուրաքանչյուր դեմք իր ապրած եւ մոտակա ժամանակային տիրույթում իր իրական գնահատականը չի կարող վաստակել, նրա անվան եւ գործի վրայով տասնամյակներ պետք է անցնեն, նա պետք է բռնի ժամանակի քննությունը։
Ի դեպ, ժամանակին Հովհաննես Թումանյանը «Վերնատան» ամենաերիտասարդ անդամ, արձակագիր Մարգար Ավետիսյանին հորդորել է երբեք իրեն չդնել այն շարքում, ուր Խորենացին է, Նարեկացին է եւ մյուս հսկաները։ Եվ պատճառաբանել է այսպես. նրանց վրայով դարեր են անցել, թողեք իմ վրայով գոնե մի հիսուն տարի անցնի, գուցե ինձնից բան չմնա։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստելու ընթացքում ուրախալի լուր առա. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, մի քանի ուշագրավ մշակութային նախաձեռնությունների հեղինակ Վիկտոր Մնացականյանը ապամոնտաժում է «Կարապի լճի» շրջակայքի անդեմ ու վանող գովազդային վահանակները։ Սկսվել է Աբովյան փողոցի անտեղի վահանակների օտարումը։ Շուտով, բայց մեկ այլ առիթով, կայցելենք Աբովյան փողոց։

05-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO