Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը՝ կոնյակ արտահանող խոշորագույն երկիր

Միտումները կպահպանվեն, արդյոք, նաեւ առաջիկա տարիներին

Հայկական կոնյակը արտահանման ամենամեծ ծավալներ ունեցող հայաստանյան արտադրատեսակներից է, որի պահանջարկը միջազգային շուկայում տարեցտարի աճում է։ «Բիզնես Արմենիայի» հետազոտության համաձայն՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է ճանաչվել աշխարհում՝ զբաղեցնելով 6–րդ տեղը։ Խմիչքին է բաժին է հասնում արտահանման 11, վերամշակված սննդամթերքին՝ 4.5 տոկոսը։ Անցած տարի կոնյակի արտահանումն աճել է 40, գինունը՝ 80 տոկսով։
Օրեր առաջ «Բիզնես Արմենիան» հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթ, որն ուղղված է միջազգային ներդրողներին եւ ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։
Գյուղատնտեսական ոլորտում պետությունը մի շարք խթանման ծրագրեր է իրականացնում եւ հարկային արտոնություններ է տրամադրում. սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, խոշոր ներդրումների դեպքում հետաձգում ԱԱՀ—ի վճարումը, կրճատում է շահութահարկը եւ այլն։ Ոլորտի գրավչությունների շարքում նշվել է նաեւ փաստը, որ CNN—ը Վայոց ձորը դասել է աշխարհի լավագույն 15 գինեգործական վայրերի շարքին։
Գյուղոլորտը խթանող մարքեթինգային փաթեթը «Բիզնես Արմենիայի» պաշտոնական կայքում ուղեկցվում է տեսանյութով։ Հաջողության պատմությունների շարքում են «Արարատ», «Noyan» եւ «Կարաս» ապրանքանիշերի օրինակները։
Որքան էլ, սակայն, կոնյակի արտահանումն աճել է, արտադրությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ. հունվար — հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 24,207.7 հազար լիտր կոնյակ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.6 տոկոսով։
Փորձագետների գնահատմամբ, արտադրության եւ արտահանման ծավալները առաջիկայում կնվազեն պայմանավորված մի քանի գործոնով, նախ թավշյա հեղափոխությամբ, այնուհետեւ ՌԴ կոնյակի արտահանման չափանիշների խստացմամբ։ Չմոռանանք, որ ՌԴ—ն եղել եւ մնում է կոնյակի արտահանման ամենախոշոր ուղղությունը։ Իսկ հեղափոխությամբ պայմանավորված՝ նկատենք, որ գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները, ստվերից դուրս է եկել կոնյակի սպիրտի ներմուծումը, հետեւապես հանգեցնելով կոնյակի արտադրության նվազման։ Արդյունքում՝ ըստ կանխատեսումների, խաղողի գինը կբարձրանա, գործարանները կմթերեն ավելի բարձր գնով խաղող։
Հիշենք, որ սեպտեմբեր ամսին կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի եւ Արագածոտնի գինու եւ կոնյակի արտադրամասեր կատարած իր այցի ժամանակ հայտնել էր մտահոգություն այն կապացությամբ, որ անհրաժեշտ է այս ոլորտում մեծացնել օրինականությունը՝ մատնանշելով, որ խաղողի մթերման որոշ տվյալներ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կան չարաշահումներ, ինչը ենթադրում է, որ որոշ դեպքերում կոնյակի հումքը ստացվում է ներմուծված սպիրտից։ Անդրադառնալով կոնյակագործության եւ գինեգործության զարգացման խոչընդոտներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մթերման գնի, արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա բացասական անդրադարձող մի շարք գործոններ կան, որոնց լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ։
Շրջայցի ընթացքում երկրի վարչապետը կոնյակագործների հետ քննարկել էր նաեւ խաղողի գնման, ինչպես նաեւ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր։ Որոշում էր կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երեւանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, եւ 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը։
Կառավարության ղեկավարը խոսել էր նաեւ գյուղացու շահերի մասին՝ նշելով, որ պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տալ, որպեսզի այդ բեռը միշտ չմնա գործարարների ուսին։ Պետք է փորձեն այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալու, այլ վերամշակման ավելի շահավետ ճանապարհ գտնելու։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

05-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO