Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՍՈՑԻՈՒՄ


Նախկին աշխատելաոճի վերջը եկել է

Զարտուղի ճանապարհներով նպաստներ նշանակելը բացառվելու է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ուժեղացնում է վերահսկողությունը նպաստներն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում զարտուղի ճանապարհներով մարդկանց նպաստներ նշանակելու դեպքերը բացառելու համար։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընթացիկ տարում մի քանի դեպքերով քրեական գործեր հարուցվեցին։ Մասնավորապես, Գավառի, Ստեփանավանի դեպքերը, երբ տարբեր զարտուղի ճանապարհներով մարդիկ նպաստ էին ստացել։ Այդ գործողություններում ներգրավված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
«Մեր համակարգի աշխատակիցներին հորդորում եմ, որ իրենց ունակությունները դնեն ի նպաստ համակարգի։ Վստահ լինեն, որ նման աշխատելաոճի վերջը եկել է։ Եթե ինչ—ինչ պատճառներով որոշ մարդիկ շարունակում են այդ աշխատելաոճը, ապա վստահ լինեն, որ դա ժամանակի խնդիր է։ Նրանք վաղ թե ուշ համակարգից դուրս են հայտնվելու։ Մեզ հետ կմնան ու կաշխատեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են ու պատրաստ են իրենց կարողությունները ներդնել համակարգում»,–ասաց Արսեն Մանուկյանը։
Հայաստանում նպաստ ստանում է 400 հազար քաղաքացի կամ 100 հազար ընտանիք։ Արսեն Մանուկյանը նշեց, որ նպաստները սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղություններից են եւ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից մոտ 40 մլրդ դրամ տրամադրվում է անապահով համաքաղաքացիներին։
Ընդհանուր առմամբ, սոցիալական նպաստների հասցեականության ապահովման խնդիրը շարունակական է։ Արսեն Մանուկյանը նշեց, որ այս տարվա ընթացքում կարեւոր քայլ են կատարել, ըստ որի, «ԱՔՌԱ» վարկային բյուրոյից տեղեկություն են ստանում նպաստառուների վարկային պատմությունների վերաբերյալ։
«Այդ տեղեկատվությունը կհամադրենք ու կտեսնենք, թե նպաստառուներն ինչ վարկային պարտավորություններ ունեն։ Պետք է նայենք, թե ինչ չափի վարկային պարտավորություններ են, յուրաքանչյուր ամիս որքան է դրանց դիմաց վճարում կատարվում։ Շատ լավ է, որ զբաղվում են բիզնեսով, ուրախ ենք, սակայն ուզում ենք քննարկել, թե այդ դեպքում արդյո՞ք այդ մարդը մեր նպաստառուն է, արդյո՞ք այնքան անապահով են, որ պետական բյուջեից նպաստ ստանան։ Մեր համոզմամբ, նպաստ պետք է ստանան այն քաղաքացիները, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Այդ բոլոր հանգամանքները կդիտարկվեն որպես եւս մեկ կարեւոր ցուցիչ նրանց ընտանիքի անապահովությունը, ընտանիքի եկամուտները գնահատելու հարցում։ Այդ տեղեկատվությունը նշանակություն է ունենալու հաջորդ տարի նպաստների նշանակման հարցը քննարկելիս»,–ասաց նախարարի առաջին տեղակալը։
Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նպաստների համակարգում կա 11 հազար մարդ, ովքեր աշխատունակության տարիքում են եւ չունեն սոցիալական կարգավիճակ։ Իրենք ոչ թե որպես առանձին անհատ են ստանում նպաստ, այլ հաշվի է առնվում նրանց ընտանիքի պայմանները։
«Մենք պետք է առնվազն հասկանանք նրանց չաշխատելու պատճառները։ Դա շատ կարեւոր է, որպեսզի եթե անհրաժեշտ է, ապա իրականացնենք վերապատրաստում, նպաստենք, որ նրանք վերադառնան աշխատաշուկա։ Այսինքն՝ այդ բացը լրացվի»,–ասաց նա։
Այս գործընթացում Արսեն Մանուկյանը կարեւոր է համարում սոցիալական աշխատողի դերը։ Թեպետ, նա նկատեց, որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեն։ ԵՊՀ—ն եւ պետական մանկավարժական համալսարանը շրջանավարտներ ունեն, սակայն, ըստ նրա, դեռ նրանք մեծամասնություն չեն կազմում սոցիալական աշխատողների համակարգում։ Արսեն Մանուկյանը նշեց, որ պետք է պայմաններ ապահովեն մասնագիտացված սոցիալական աշխատողների համար՝ նրանց ներուժն օգտագործելով համակարգի արդյունավետ աշխատանքի գործում։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

05-12-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO