Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ունենք երաժշտասեր հասարակություն

Ուստի պետք է ճիշտ օգտագործել առկա հնարավորությունները

Վերջին տարիներին մեր հասարակության վերաբերմունքը դասական երաժշտության նկատմամբ նկատելիորեն փոխվել է։ Այս մասին են վկայում հաճախակի կազմակերպվող փառատոները, մարդաշատ համերգասրահները, միջազգային համբավ ունեցող երաժիշտներին Հայաստան հրավիրելու ավանդույթը եւ այլն։
Դասական արժեքների հանրահռչակմանն ու մշակութային կրթության բարելավմանն էր միտված նաեւ վերջերս ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ ավագ դպրոցների աշակերտների համար մեկնարկած «ԴասA» ծրագիրը։ Դասական երաժշտության հանրահռչակման հրաշալի առիթ էր վերջերս տեղի ունեցած Ա. Խաչատրյանի անվան 6—րդ միջազգային փառատոնը։ Այն առիթ դարձավ «ՀՀ»—ի թղթակցի համար զրուցելու մշակույթի հայտնի գործիչների հետ՝ պարզելու համար՝ գոհացնում են արդյոք նրանց դասական երաժշտության ոլորտում կատարվող փոփոխությունները, համապատասխան ընկալում առկա է թե ոլորտի պատասխանատուների, թե հասարակության մեջ։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ զրուցելու պատեհություն ստեղծվեց հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ա. Խաչատրյանի անվան 6—րդ միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Այդ օրը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկու եւ ջութակահար Դենիել Ռոնի մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին մաեստրոն ասաց՝ «համերգը փառահեղ էր»։ Բերեզովսկու կատարմամբ ջութակի կոնցերտը մեծ ներշնչանք էր պարգեւել կոմպոզիտորին, ոգեւորություն էր ապրում նաեւ ամբողջ դահլիճը։
«Հրաշալի դաշնակահար է, նվագախումբը շատ լավ ներկայացրեց իրենց համատեղ կոնցերտային կյանքը բեմի վրա։ Ես շատ վաղուց այսպիսի ներշնչանք չէի ապրել այս դահլիճում։ Մեր ունկնդրին ընդունված է կասկածանքով մոտենալ, իզուր է։ Երաժշտասեր հասարակություն կա մեր քաղաքում։ Հայ մարդը ապրում է երաժշտությամբ, հայ մարդը շատ է սիրել երաժշտություն դարերով։ Այս դահլիճում մեկ անգամ եւս լսելի դարձավ այդ սերն ու վերաբերմունքը»,–մեզ հետ զրույցում նկատեց Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոյի ձեւակերպմամբ՝ պահ կա, երբ թվում է, թե երաժշտությունը երկրորդ պլանում է, պահ կա՝ հանդիսավոր, գեղեցիկ դիրքում։ «Ամենակարեւորը, որ այն մեծ հիացմունք ու ներշնչանք պարգեւի հանդիսատեսին։ Ահա այդպիսի երաժշտություն է մեզ ժառանգություն թողել Արամ Խաչատրյանը։ Պետք է անկեղծ լինել բեմում։ Երբ գալիս ես խելոքություններ խոսելու կամ քո կարողություններն ու կապերը ներկայացնելու, ունկնդիրն անմիջապես հասկանում է»,—ընդգծեց կոմպոզիտորը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով՝ ունենք բոլոր հնարավորությունները դասական երաժշտության բնագավառում հաջողություններ արձանագրելու համար, բայց դա ժամանակ է պահանջում։ «Նվագախմբի եւ մեր ամբողջ գործունեության նպատակն է՝ Հայաստանում ավելի աշխուժացնել եւ միջազգային նորմերի մեջ դնել մեր երաժշտարվեստը։ Համերգներին նկատում եմ՝ երիտասարդներն այնքան էլ շատ չեն գալիս, թեպետ՝ դասական երաժշտության համերգների կարիքը հենց իրենք ունեն»,–ասաց Սմբատյանը։
Նա ողջունելի է համարում, որ վերջին շրջանում Հայաստան են գալիս շատ հայտնի երաժիշտներ, եւ կարծում է, որ պետք է փորձել դարձնել հայկական մշակույթը նաեւ շուկա՝ աշխարհի զարգացած երկրների համար. «Մարդիկ գալիս են Հայաստան իմանալով, որ ունենք հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ, բայց չեն դիտարկում մեր երկիրը որպես երաժշտական երկիր՝ իր ունեցած պաշարով ու տաղանդներով։ Մեր նվագախմբի գործունեությունն ու այն համերգների ցանկը, որ դրսում կատարում ենք, հայկական երաժշտարվեստի տարածման յուրովի ձեւ են։ Մեր կոմպոզիտորներն ու երաժիշտները պետք է աշխարհին հայտնի դառնան։ Խաչատրյանի փառատոնն այդ նախագծերից մեկն է»։ Սմբատյանը կարծում է, որ պետությունը կարեւորում է մշակութային կառույցների աշխատանքը, բայց նաեւ գտնում է, որ այդ կառույցներն էլ պետք է կարողանան արդյունավետ օգտագործել հնարավորություններն ու հասկանալ հաջողության հասնելու ուղիները։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ասում է, իր ծնողների եւ նրանց սերնդակիցների պատմելով, սովետական ժամանակաշրջանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ էր, քան այսօր։ Պատկերը երաժշտի համար այնքան էլ գոհացուցիչ չէ. «Իհարկե, հիմա ունենք լսարան, բայց այն շատ փոքր է։ Ցավալի է»։ Հախնազարյանը հուսով է, որ երկրում տեղի ունեցող բոլոր լավ փոփոխությունների հետ մեկտեղ կփոխվի նաեւ մարդկանց վերաբերմունքը դեպի երաժշտությունը։ Իսկ դրա համար գտնում է, որ լուրջ մոտեցում է հարկավոր։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր երեխա, կապ չունի՝ հետագայում կդառնա պրոֆեսիոնալ երաժիշտ, թե ոչ, պետք է սովորի երաժշտական դպրոցում առնվազն 7 տարի։
«Ինչքան կարելի է ռաբիս երաժշտություն լսել, այն դեգրադացնում է մեր ուղեղն ու հոգին։ Այդ երաժշտությունը շատ սիրուն է, երբ կատարվում է այն երկրներում, որտեղ համարվում է ազգային։ Իսկ երբ հայերը լսում են եւ համարում դա մեր ժողովրդականը, դա մեծ մշակութային անկում է»,—ասաց Հախնազարյանը՝ շեշտելով, որ երաժշտական դաստիարակությունը հոգեւոր եւ ինտելեկտուալ ճաշակ է զարգացնում, եւ որ նոր կառավարությունն ու մշակույթի նախարարությունն այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանեն։
Հարցին՝ արդյոք բավարա՞ր են պայմանները մեծ համերգներ ունենալու համար, կամ՝ կա՞ համապատասխան լսարան, Հախնազարյանն ասաց՝ ո՛չ լսարան ունենք, ո՛չ դահլիճ։ «Մենք չունենք այնքան ունկնդիր, որի համար կարելի է տարեկան 10 համերգ նվագել։ Երեւանում առնվազն երկու հազար մարդ է գնում դասական երաժշտության համերգների, իսկ այս թիվը բավարար չէ։ Օրինակ՝ Ճապոնիայում կան տասնյակ, հարյուրավոր ֆանտաստիկ դահլիճներ։ Ճապոնացի երաժիշտներն իրենց երկրից դուրս չեն գնում։ Նրանց գոհացնում են ե՛ւ պայմանները, ե՛ւ լսարանը։ Մենք կորցրել ենք տասնամյակներ առաջ ունեցած դասական երաժշտության սերունդը, մշակութային ուղին։ Շատ բան կորել եւ քանդվել է։ Պետք է նորից սկսենք կառուցել։ Վաղ է խոսել Հայաստանում մեծ համերգներ ունենալու մասին։ Սիրով եմ գալիս, բայց տեսնում եմ, որ այդքան էլ պահանջարկ չկա, ցավոք»,—նկատեց թավջութակահարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

05-12-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO