Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Հուզիչ է ու հոյակապ»

Արմեն Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Դեբեդի  սմարթ կենտրոնում

Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27—ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) սմարթ կենտրոնը, որտեղ երեկ այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը։
Սմարթ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից։
Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն եւ այլ առարկաներ։ Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։
Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների եւ ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարեւոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ։ «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք եւս 21—րդ դարի քաղաքացի են, եւ այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,–ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նաեւ մայրաքաղաքից եւ այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլեւ գյուղական կյանքին։
«Սա ավելի մարդկային վայր է, եւ այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,–նշել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաեւ սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները։ Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է։ Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան։
Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաեւ Գյուլագարակի մանկապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին։
Սմարթի երեխաների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գովեստի խոսքերով է անդրադարձել բնության գրկում գտնվող հրաշալի կենտրոնին՝ նշելով, որ աշխարհի քիչ տեղերում կարելի է նման բանի հանդիպել։ Նախագահը կարեւորել է գիտելիքի ձեռքբերումը։ «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, եւ այն երբեք չի արժեզրկվում»,–նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է։ Ձեր ձեռքերում է նաեւ երկրի ապագան»։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահին եւ տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր։ «Հուզիչ ու հոյակապ է»,–գրել է նախագահը։

05-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO