Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ՆԱԽԱԳԱՀ


«Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը»

ՀՀ նախագահի այցը Գյումրի

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր եւ ներկանյութեր։
Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների եւ ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար։ Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։
Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։
1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30—րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
«Ինչպես որ այսօր, այսուհետ եւս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին,–երեկ Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը եւ շեշտել.–Մարդկանց հրավիրեք Գյումրի»։
Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց։
Նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական փուռ—սրճարանում, որտեղ հանդիպել է իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին եւ մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռեւս նախորդ այցի ժամանակ։ Հանրապետության նախագահը դատարկաձեռն չէր եկել։ Նա նվերներ է հանձնել իր հին բարեկամ երեխաներին, թեյել նրանց հետ ու ճաշակել նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը։
Նախագահը եւ տիկին Սարգսյանը կանգ են առել նաեւ «Herbs and Honey» սրճարանում, թեյել այնտեղ, զրուցել այցելուների հետ։
Արմեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, եւ դա պետք է տեղի ունենա նախ եւ առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով։ Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ»։
Նախագահն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։ «Ես փորձելու եմ ե՛ւ որպես նախագահ, ե՛ւ որպես անհատ՝ նպաստել Գյումրիի վերականգնմանը,–ասել է նախագահը՝ նշելով.–Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել։ Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»։
Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը եւ տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Ս. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում։

06-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO