Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահի մշակութային օրակարգը Գյումրիում

Այցելություններ տուն–թանգարաններ, տիկնիկային եւ դրամատիկական թատրոններ

Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված են մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր եւ այսօր էլ սիրում է անմնացորդ, հուզվում, հրճվում նրա մարմնավորած կերպարներով։ Նա սիրված էր ոչ միայն Հայաստանում։ «Մհեր Մկրտչյանը եւ նրա ֆիլմերը մեր սերնդի կյանքի մի մասն էին, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ հաջորդ սերունդները եւս ճանաչեն նրա արվեստը»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաեւ Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն—թանգարան։ Նախագահին են ներկայացվել թանգարանի ցուցանմուշները, որոնք վերաբերում են Իսահակյանի կյանքի տարբեր շրջաններին եւ գրական գործունեությանը։
Նախագահը շրջել է թանգարանով, հիշել հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերում են մեծ Վարպետին, այդ թվում եւ՝ կապված իր մանկության հետ։
Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են նաեւ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։
Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։
Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ—ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է։
Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատեւ գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի։
Նախագահը եւ տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։
Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել եւ նվիրել է հեքիաթների գրքեր։
Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի, եւ ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի եւ դաստիարակի երեխաներին։
ՀՀ նախագահը տիկնոջ հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։
Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի եւ թատրոնի ներկայացուցիչների հետ։
Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգեւած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում գտնվելն իր համար այցելություն չէ, այլ սովորական կյանքի մի մասը։
«Ամեն անգամ գալիս եմ ու գալու եմ որպես իմ տուն, նաեւ այս թատրոն։ Ուրախ եմ, որ այս թատրոնն ունի Աճեմյանից եկող շարունակություն»,–նշել է նա։
Նախագահը խոստացել է, որ այսուհետ եւս հաճախակի է գալու, իր խոսքով, Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի իր ուրույն դեմքը։ Նա ասել է, որ ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի Գյումրին վերագտնի իր դեմքը, որ բոլորը հասկանան՝ հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մայրաքաղաքը։ «Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում, որտեղ այնքան արվեստ ու պոեզիա կա»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նա նշել է, որ պետք է մշակույթ ձեւավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս։ Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել է Գյումրիում։

06-12-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO