Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց բուժումից վերադարձած զինվորականներին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած երեք զինվորականների, որոնք օրերս վերադարձել են Հնդկաստանից՝ ավարտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ՝ վերջույթների պրոթեզավորման հետ առնչված բուժումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Երկու տարի առաջ մեկնարկած այս ծրագրի շրջանակներում սա Հնդկաստանում բուժում ստացած զինվորականների չորրորդ խումբն է։
Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ հայրապետին տեղեկացրեց զինվորականների բուժման ընթացքի վերաբերյալ։ Իրենց հերթին զինվորականները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն հայոց կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ եւ զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց եկեղեցին մշտապես հայ զինվորականի կողքին է իր օրհնությամբ եւ աջակցությամբ։ Նրանք մասնավոր գոհունակությամբ փաստեցին նաեւ բուժման ընթացքում Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում եկեղեցական վարչության, տեսչության եւ աշակերտության կողմից իրենց նկատմամբ դրսեւորված հյուրընկալության եւ ընտանեկան ջերմ մթնոլորտի մասին։
Այնուհետեւ հայրենյաց պաշտպաններին իր օրհնությունը բերեց Նորին սրբություն Գարեգին Բ կաթողիկոսը՝ հետաքրքրվելով նրանց առողջական վիճակով, բուժման արդյունավետությամբ եւ Հնդկաստանում կեցության պայմաններով։ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ զինվորականներն այս ծրագրի արդյունքում կարողանում են վերագտնել իրենց հույսի եւ լավատեսության ոգին ու շարունակել իրենց ծառայությունը հայրենիքին։
Նորին սրբությունը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է այս ծրագիրը՝ իր օգտակարությունը բերելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին։
Այս առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը իր գնահատանքի խոսքն ուղղեց Վրթանես եպիսկոպոսին, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա հնդկահայոց հոգեւոր հովիվ, ճեմարանի կառավարիչ հոգեշնորհ տ. Մովսես վարդապետ Սարգսյանին, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության փոխատենապետեր Սունիլ Սոբթիին եւ Սյուզան Ռուբենին։
Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին՝ հայցելով Ամենակալ Տիրոջ հովանին հայրենիքի խաղաղության եւ հայոց զինվորների անվտանգ ծառայության համար։

07-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO