Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱՅԼՔ...


Իրանի հետ պայմանավորվածությունները ուժ մեջ են

Գարեգին Բաղրամյանը փակագծեր է բացում

Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները արդյոք չե՞ն խախտի Հայաստանի եւ Իրանի միջեւ «գազի դիմաց՝ էլեկտրաէներգիա» պայմանավորվածությունը։
Երեկ կառավարության նիստից հետո, երբ այս մասին լրագրողներս հարցրինք էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, նա պատասխանեց՝ ո՛չ, չի՛ խախտի. «Բանն այն է, որ մենք հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել ենք խնդիրը, որ այդ նախագծում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունը, դրանք էլեկտրահաղորդման գծերն են, ջերմակայանի կառուցումն է, եւ ներդրումների վերադարձն ապահովվում է գազ–էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում, իրենք էլ դա ընդունում են, գործարքը ոնց կա, այդպես էլ շարունակվելու է»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ—ն հայտնել էր, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ ձեւակերպելով եւ ապրանքների իրական գներն այդ կերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ—ին 2017—2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով՝ այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ։ Երեկ մեզ հետաքրքրում էր, թե արդյո՞ք հայտնաբերված չարաշահումների մասով ձերբակալվածներ կան։ «Ձերբակալվածներ չկան»,–ի պատասխան հայտնեց նախարարի պաշտոնակատարը։
Այնուհետեւ հավելեց, թե ստուգումները ինչպես ԲԷՑ երում, այնպես էլ ՀԱԷԿ—ում ու մյուս պետական ընկերություններում շարունակական են լինելու։ ՀԱԷԿ—ում այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են, վերլուծության արդյունքում համապատասխան մարմինները կներկայացնեն համապատասխան տվյալները։ Իսկ ՀԱԷԿ—ի հետ կապված՝ հրապարակված չարաշահումը վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին. «Բացի այն, որ կայանի ժամկետը երկարաձգվում է, ամեն տարի խոշոր նորոգում է իրականացվում, երբ կանգնում է լիցքավորման»։
Գանք ԲԷՑ—երի խնդրին։ Այստեղ 150—160 աշխատակիցներ կկրճատվեն։ Ընդհանուր կառուցվածքային փոփոխությունների համատեքստում հիմա ամենաակտիվ աշխատանքները ԲԷՑ—ում են տարվում։ Երկու օր առաջ ԲԷՑ—ի նոր տնօրեն է ընտրվել, շուտով կհաստատվի նաեւ ԲԷՑ հաստիքացուցակը, կկրճատվեն 100—ից ավելի աշխատակիցներ, նրանք, ովքեր այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ—ի հիմնական գործունեությամբ։ Այս ամենը լրագրողների հետ զրույցում Գարեգին Բաղրամյանն ասաց։ Նա նկատեց, թե «անհասկանալի է 163 ազատ հաստիքների առկայության պարագայում 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողների անհրաժեշտությունը. Ազատ հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում դրան զուգահեռ ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ։ Սա ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատողներ, ինչու են արտահաստիքային աշխատողներ պահում, այս ամենը վերլուծվելու է եւ օպտիմալացվելու»։
Խոսք եղավ նաեւ գազի գնից, «Գազպրոմ Արմենիա»—ի վնասով աշխատելուց։ Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ պետք է ուսումնասիրվեն նաեւ գազի ներքին գնագոյացման խնդիրները։ Բաղրամյանը կարծում է, որ ներքին գնագոյացման ժամանակ կան խնդիրներ, տեղ կա նվազեցնելու։ Համենայնդեպս, ռուսական կողմին համապատասխան տեղեկանքը բոլոր հիմնավորումներով ներկայացված է։ Ավելին չասաց բանախոսը՝ խնդրելով սպասել բանակցությունների ավարտին։
Իսկ եթե մինչեւ տարեվերջ այդ բանակցությունները չավարտվեն, ի՞նչ գնանոց գազ ենք ունենալու։ «Կունենանք այն գինը, որ ներկայումս կա»,—շեշտեց Գարեգին Բաղրամյանը։
Թե առավելագույնը ինչքան կէժանանա գազը, նախարարի պաշտոնակատարն առայժմ ասել չի կարող. «Կախված է նրանից, թե այն ներմուծման ինչ գին կունենա»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO