Նախաամանորի զեղչերը իրական դարձնելու մեխանիզմ է պետք
Քաղաքակիրթ ողջ աշխարհում Սուրբ Ծննդյան եւ Ամանորի ավանդական հանդիսություններն ուղեկցվում են տոնական ապրանքատեսականու գնանկմամբ։ Հայաստանում գները ավանդաբար «սանձարձակվում են»։ «Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես», կասեր պոետը։ Այսպես է, զի մեր շուկան այդպես էլ չի քաղաքակրթվում, բայց քանի որ ներկայումս մեր տնտեսությունը առողջացման հայտ է ներկայացրել, այս առաջարկը տեղին եւ ժամանակին է արվում։ Ամանորի տոներին ընդառաջ շատ տնտեսավարողներ, սկսած խոշոր ներկրողներից եւ ծավալուն վաճառատների տիրակալներից եւ վերջացրած ափաչափ խանութների սեփականատերերով եւ մանրածախ առեւտրով զբաղվող փերեզակներով, ձգտում են գերշահույթ ապահովել, «վրեժ լուծել» տարվա ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով կորցրած եկամտի համար։ Հաճախ եմ զրուցում փոքր բիզնեսի ասպարեզում գործող սննդամթերք ու գյուղմթերք վաճառողների հետ։ Եվ լսում եմ նույն խոստովանանքը. Ամանորի տոնական առեւտուրը ծածկում է ողջ տարվա թե՛ նյութական, թե՛ բարոյական կորուստները։ Սա որքան հասկանալի (զի մեր շուկան դեռ փորձությունների հորձանուտում է), նույնքան էլ մերժելի է, քանզի հետդարձ է դեպի 90—ականների սկզբի իրականությանը։ Ելքը սա է։ ՀՀ կառավարությունը կարող է կարգավորել նախատոնական գները… հանդես գալով արդեն որպես շուկայի մասնակից։ Ինչպե՞ս, ահավասիկ։ Գյուղնախարարությունը (եւ այլ պետական գերատեսչություններ) քաղաքային իշխանությունների հետ կարող են կազմակերպել նախատոնական առեւտուր՝ ժամանակավոր կառուցված տաղավարներում եւ բացօթյա շուկաներում, ձեռք բերելով մրգերն ու բանջարեղենը, ապուխտն ու միսը, չորացած միրգն ու տնական գինին եւ օղին անմիջապես արարողից, այսինքն՝ գյուղացուց։ Հասկանալի է, որ, ավելացնելով մի փոքր գումար, թեկուզ ձեռք բերված ապրանքատեսականու տասանորդի չափով։ Նախատոնական շուկան այս ճանապարհով էապես կքաղաքակրթվի։ Նախաամանորի գները դժվար թե վար սահեն, բայց գոնե վեր չեն ճախրի։
*** Առհասարակ, ճիշտ ժամանակն է, որ հանրապետության կառավարությունը, գոնե առժամանակ, դառնա ներհայկական շուկայի գործուն մասնակից։ Իհարկե, բնավ չխախտելով ազատ շուկային բնորոշ համակարգը՝ մասնակցի լիակատար ազատությունը՝ իր ապրանքի գինը սահմանելիս, այն նվազեցնելիս կամ բարձրացնելիս։ Նման բան, ի դեպ, կիրառվում է շատ երկրներում։ Հատկապես այնտեղ, ուր շուկայական հարաբերությունները կարգավորման շրջափուլում են։ Սպասենք եւ հուսանք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
07-12-2018
|

փակել >>
|