Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Որոշումներ՝ փոխհամաձայնությամբ

ԱրլԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը

Երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2—րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ), հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել բացման խոսքով։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին հանդիպման կազմակերպման համար՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք եւ սերտ համագործակցություն։ Զեկուցողը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանները՝ անկախ կառավարման համակարգից, ունենում են նույն խնդիրները, եւ խորհրդարանների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաեւ աշխատակազմի գործունեությամբ։ Ըստ դեսպանի՝ խորհրդարանների աշխատակազմերը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին տրամադրում են հիմնավորված եւ բարձրորակ տեղեկատվություն, եւ այս առումով կարեւոր է երկրների միջեւ փորձի փոխանակման միջոցով աշխատակազմերի ունակությունների կատարելագործումը։ Ըստ նրա՝ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է Արեւելյան գործընկերության երկրների հետ՝ աջակցելով ոչ միայն խորհրդարանների աշխատակազմերի կատարելագործմանն ուղղված ծրագրերի, այլեւ մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն փոխանցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա ընդգծել է նման պլատֆորմի արդյունավետությունը՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաեւ՝ ընդհանուր մարտահրավերներն ու դրանց լուծումները։
Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցության, միջազգային կառույցներում համագործակցության ակտիվացմանը, աշխատակազմերի միջեւ կապերի ընդլայնմանը։ Նա կարեւորել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական կենտրոնի ստեղծումը։
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովին ջերմ ընդունելության, իսկ GIZ—ին՝ աջակցության համար եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Նա նշել է, որ Ուկրաինան բարեփոխումների փուլում է, եւ վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են եղել Գերագույն ռադայի աշխատակազմում, ներմուծվել են ժողովրդավարական նոր մոտեցումներ։ Պետրո Բոդնարն ընդգծել է, որ այս հանդիպումը քայլ է խորացնելու «Թբիլիսյան հուշագրի» շրջանակներում համագործակցությունը։ «Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական կառավարման հզորացում» ծրագրի ազգային համակարգող Հրաչիկ Յարմալոյանը խոսել է «Ձմեռային ակադեմիայի» նախապատրաստման վերաբերյալ։ 2019 թվականի փետրվարին Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «Գիտահետազոտական եւ վերլուծական աշխատանքները խորհրդարաններում» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Այն ունենալու է գործնական ուղղվածություն, տեղի է ունենալու փորձի փոխանակում։ Ծրագիրն անցկացվելու է Եվրոպական խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի հետ սերտ համագործակցությամբ։
Հրաչիկ Յարմալոյանը նաեւ ներկայացրել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետ սերտ համագործակցությամբ 2019թ. հունվար—հունիս ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումները։ Բանախոսը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի այցելել են Գերմանիայի Բունդեսթագ՝ մեկշաբաթյա ժամկետում ծանոթանալով վերջինիս աշխատակազմի ամենօրյա աշխատանքին։ Այս տարի եւս կլինի հերթական այցելությունը։
Ըստ Հրաչիկ Յարմալոյանի՝ 2019 թվականի մայիսին Բաթումիում կկազմակերպվեն խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացմանը վերաբերող, ամռանը Թբիլիսիում՝ «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով սեմինարներ։
Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել, համացանցում ունենալ համապատասխան կայքէջ։
Մասնակիցները համաձայնել են, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ։
Կառույցում մինչեւ 2019 թվականի աշունը նախագահությունը կստանձնի Վրաստանը։
Որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել գալիք տարվա մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում։
Հանդիպումը կշարունակվի այսօր։

07-12-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO