Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՆԱԽԱԳԱՀ


Հայ-իտալական հարաբերությունները զարգանում են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման գործում եւ համոզմունք հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար։
Զրուցակիցները խոսել են նաեւ հայ—իտալական հարաբերությունների մասին, համակարծիք եղել, որ դրանք հաջողությամբ զարգանում են։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ։
Նա հատկապես ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժը եւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի հանդեպ, հանրապետության նախագահն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր հնարավորություններ։

07-12-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO