Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՍՈՑԻՈՒՄ


«Մարդասիրության հզոր ուժը»

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին Կամերային երաժշտության տանը հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված «Մարդասիրության հզոր ուժը» խորագրով հիշատակի միջոցառում՝ ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, նշելու մարդասիրության հզոր ուժը եւ երախտագիտության խոսք հղելու միջազգային հանրությանն ու Կարմիր խաչի միջազգային շարժման ընտանիքին՝ աղետից հետո ցուցաբերած անգնահատելի մարդասիրական աջակցության համար։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Կարմիր խաչի միջազգային շարժման արձագանքը նկարագրող ֆիլմ եւ լուսանկարներ, ելույթ ունեցան «Փարոս» երգչախումբը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչները»։
«Այստեղ ենք ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, այստեղ ենք նշելու մարդասիրության հզոր ուժը, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն, այստեղ ենք երախտագիտության խոսք հղելու Կարմիր խաչի շարժման ընտանիքին, ովքեր մեր կողքին են եղել ինչպես 1988—ին, այնպես էլ այս 30 տարիների ընթացքում՝ նվիրյալ, հավատարիմ եւ պատրաստակամ»,–իր ելույթում նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։
Ներկաներին իր ուղերձն էր հղել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը փոխանցեց նրա օգնական Գագիկ Նահապետյանը։
«Վաղը տարելից է, որի մեջ ցավ եւ հիշողություն կա եւ միաժամանակ ապրելու կամքի բացառիկ արտահայտություն, որը դրսեւորվեց մեր ժողովրդի կողմից։ Սակայն միայն կամքը, այն էլ այդ ժամանակներում բավարար չէր երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար։ Դա հնարավոր դարձավ սեփական ռեսուրսների, միջազգային կազմակերպությունների եւ երկրների աջակցությամբ, բայց աջակցության մեջ անգնահատելի ու առանձնահատուկ էր Կարմիր խաչի միջազգային շարժման ներդրումը՝ իր բազմաթիվ ազգային ընկերությունների միջոցով»,–ասված էր ուղերձում։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ ԿԽՄՖ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Սայմոն Միսիրին. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, ցավակցում եմ աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքներին եւ ազգականներին։ Աղետից հետո մարդասիրական օգնությունն աննախադեպ էր, եւ Հայկական Կարմիր խաչն էլ շատ պրոֆեսիոնալ գործեց եւ իր ներդրումն ունեցավ այն համակարգելու գործում։ Կուզենայի համերաշխության, սիրո եւ տարիների համագործակցության կապակցությամբ ՀԿԽԸ—ին հուշանվեր հանձնել»։
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը հայկական Կարմիր խաչի ընկերության անունից շնորհակալագրեր հանձնեց Ավստրիական, Գերմանական, Դանիական, Իտալական, Շվեյցարական, Ֆիննական, Նորվեգական Կարմիր խաչերի, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիային եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ երկրաշարժից հետո Հայաստանին եւ հայ ժողովրդին անգնահատելի մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։ Շնորհակալագրեր կուղարկվեն նաեւ Ամերիկյան, Ռուսական, Ճապոնական, Ֆրանսիական, Շվեդական, Իսպանական Կարմիր խաչերին։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պետական այրեր, դեսպաններ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ղեկավարներ։

08-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO