Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Աջակցության առավել արդյունավետ պայմաններ

Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր

ՀՀ Ազգային ժողովում երեկ շարունակվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Երեւանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր։
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծմանը, տեղեկացրել է, որ այն հնարավորություն կընձեռի գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններով, գաղափարներով, լավագույն փորձով ու գիտելիքներով։ Բացի այդ, հարթակը հնարավորություն կընձեռի հավաքագրել եւ տարածել խորհրդարանների կողմից իրականացվող հետազոտությունները, համագործակցել ինչպես Եվրոպական խորհրդարանի կողմից ստեղծված, այնպես էլ այլ ցանցերի հետ։ Զեկուցողի խոսքով՝ ցանցի միջոցով կընտրվեն թեմաներ եւ ծրագրեր, որոնք կիրականացվեն տարածաշրջանային մակարդակով։
Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն ներկայացրել է Միջխորհրդարանական հետազոտական հարթակի գործունեության մասին աշխատակարգի նախագիծը, որը մշակվել է Մոլդովայի խորհրդարանի քարտուղարության կողմից եւ ներառում է ցանցի աշխատանքային սկզբունքները։
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է, որ երեւանյան լրացումներով ստեղծվող գիտահետազոտական կենտրոնը լրացուցիչ ծառայություն է՝ ուղղված Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի եւ օրենսդիր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ամփոփելով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ մասնակցության եւ արդյունավետ աշխատանքի համար։
Արա Սաղաթելյանը կարեւորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ կառույցը հնարավորություն կտա արդյունավետ եւ արագ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու շահագրգիռ կողմերին ներկայացնել աշխատակազմերի կառավարման եւ պատգամավորների պատշաճ սպասարկման հետ կապված փորձն ու հմտությունները։
ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ հետազոտական կենտրոնի աշխատանքները համակարգելու եւ գործընկերների հետ մշտական կապն ապահովելու նպատակով կլինեն առանձին ներկայացուցչություններ ստորագրող կողմերից յուրաքանչյուրի խորհրդարանում, ինչպես նաեւ կձեւավորվի համապատասխան տեխնիկական բազա, որն առավել արդյունավետ պայմաններ կընձեռի գործընկերներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելու համար։
Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հաջորդ հանդիպումը կկայանա 2019 թվականի մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում։

Հարգանքի տուրք

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է. «Անչափ ցնցված եմ։ Մենք պետք է լավ հիշենք մեր պատմությունը եւ ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն ապագայում այլեւս չկրկնվեն»։

08-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO