Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կարեւորը տպավորիչ ելույթն է ու արտիստիզմը

Սրբուհի Սարգսյանը վստահ է, որ «Եվրատեսիլ—2019»—ում լավ կներկայացնի մեր երկիրը

Երաժշտական տարբեր նախագծերից հայտնի երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ— 2019» երգի միջազգային մրցույթում, որը կանցկացվի մայիսի 14—ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։
Սրբուհի Սարգսյանը 24 տարեկան է։ Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ—վոկալ բաժինը։ Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X—Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից։
Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Մրցույթի առիթով զրուցել ենք երգչուհու հետ։
—Ձեզ համար սպասելի՞ էր «Եվրատեսիլ–2019»—ում Հայաստանը ներկայացնելու առաջարկը։ Ոգեւորվա՞ծ եք։
—Հանրային հեռուստաընկերությունից ստացած առաջարկն անակնկալ էր, եւ պետք է նշեմ, որ ինձ այն շատ է ոգեւորել։ Նախորդ մի քանի տարիների ընթացքում անունս շատ էր շրջանառվում եվրատեսիլյան համատեքստում, սակայն պետք է խոստովանեմ, որ չեմ շտապել ինձ «տեսնել» այդ բեմում։
Ես միշտ կարծել եմ, որ ամեն բան իր ճիշտ ժամանակին պետք է լինի։ Ստացվում է, որ ժամանակն է (ժպտում է)։
—Ի՞նչն եք կարեւորում այս մրցույթում՝ արտիստի վոկալային տվյալնե՞րը, կատարո՞ւմը, ե՞րգը, թե՞…
—Ձեր թվարկած ամենը՝ մեկ փաթեթի մեջ, դրան ավելացրած արտիստիզմը, տպավորիչ ելույթը, չկրկնվող բեմադրությունը եւ էլի շատ բաղադրիչներ։ Այս ամենը չի կարելի իրարից բաժանել. ամեն ինչ փոխկապակցված է։
—Սրբուհի, դուք երգում եք տարբեր ոճերում՝ սոուլ, ջազ, փոփ եւ այլն։ Անկախ նրանից, թե ձեզ ինչ երգ կառաջարկեն, հոգու խորքում երաժշտական ո՞ր ժանրի ստեղծագործություն կցանկանաք հնչեցնել եվրատեսիլյան բեմից։
—Երգեցողությանս առավելապես մոտ է սոուլ ժանրը, թեեւ սիրում եմ էքսպերիմենտներ անել։ Կցանկանամ եվրատեսիլյան բեմից հնչեցնել իմ կերպարին համահունչ երգ, որում կարող են լինել տարբեր ժանրերից յուրատիպ տարրեր։
—Մի առիթով նշել եք, որ մրցույթներում հաճախ արդար չեն դատում եւ «կոտրում» են մասնակցին։ Թեեւ հաջողությամբ հանդես եք եկել մի քանի երաժշտական մրցույթներում, այնուամենայնիվ մտավախություններ ունե՞ք։
—Մրցույթն ինքնին անկանխատեսելի երեւույթ է, արդյունքները՝ նույնպես։ Երբեմն դրանք նույնիսկ կարող են «ցավեցնել» արտիստին։ Սակայն ինձ համար միշտ ու առաջին հերթին կարեւոր է երգչի ելույթի որակը, մարդկանց մտքում ու սրտում կատարման թողած տպավորությունն ու հետքը։ Դա է մնայունը, դա է գլխավորը։
—Վաղո՞ւց եք հետեւում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Եղե՞լ են համարներ, որոնք ձեզ շատ են տպավորել։ Եթե այո, կխնդրեի ասել, թե որո՞նք են դրանք եւ ինչո՞ւ են ձեզ դուր եկել։
—«Եվրատեսիլին», կարելի է ասել, ակտիվորեն հետեւում եմ այն ժամանակվանից, երբ Հայաստանը սկսեց մասնակցել մրցույթին։ Ինձ շատ տպավորել է Սալվադոր Սոբրալի ելույթը 2017 թվականին։ Երգն ու կատարումն այնքան երաժշտական էին, որ բեմից բարություն եւ դրական էներգետիկա էր ծորում։ Սիրում եմ նաեւ Լորինի «Euphoria» երգը։ Ինձ դուր էր եկել նրա բեմական պատրաստվածությունը, երգի եւ կերպարի այդչափ համահունչ լինելը։
—Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։ Մաղթում եմ հաջողություն եւ վստահ եմ, որ Ձեր էներգիայով «կպայթեցնեք» նաեւ «Եվրատեսիլի» միջազգային բեմը։
—Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Հավատացեք՝ բոլոր մաղթանքներն ու ջերմ խոսքերն աննկարագրելի ոգեւորում են ինձ։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

11-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO