Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Դուք ադամանդե սիրտ ունեք»

ՄԱԿ-ի գլխաոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգը՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։
Դասախոսությունը կազմակերպել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը եւ ԵՊՀ ռեկտորատը։
Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ—ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։
Ցեղասպանության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հադես եկավ ողջույնի խոսքով՝ կարեւորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ընձեռած հնարավորությունը, լսել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին։
Ադամա Դիենգը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սիրով է ընդունել ԵՊՀ—ում դասախոսություն կարդալու հրավերը։ Նա կարեւորեց ցեղասպանագիտություն գիտակարգի դերը, քանի որ անհրաժեշտ է հավաքագրել եւ ուսումնասիրել այդ հանցագործությանն առնչվող տվյալները, անել վերլուծություններ եւ հետեւություններ։
Նա խոսեց 21—րդ դարում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին. «Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունն անցյալի հետ է կապված, բայց այսօր մենք ականատես ենք Հարավային Սուդանում նուերների ցեղասպանությանը, դարֆուրների ցեղասպանությանը՝ Սուդանում, եզդիների ցեղասպանությանը՝ Սիրիայում եւ Իրաքում, ռոհինջաների ցեղասպանությանը՝ Մյանմայում»։
Հայաստանի եւ Ադրբեջանի քարոզչական պատերազմի, ինչպես նաեւ վերջինիս կողմից հակահայկական, հայերի հանդեպ ատելության տարածման եւ այս իրավիճակը կանխելու ՄԱԿ—ի ձեռնարկած գործողությունների մասին հարցերին ի պատասխան՝ նա նշեց. «Ես գիտեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա լարվածություն, բայց, ինչպես ես միշտ ասում եմ, որ այդտեղ քաղաքական կամք է պետք՝ լուծումներ գտնելու համար։ Երկու կողմերն էլ պետք է ջանք գործադրեն՝ հասնելու խաղաղ եւ ամբողջական փոխհամաձայնության»։ Ադամա Դիենգը նկատեց, որ, իհարկե, հեշտ է ասել, բայց որպես հարեւաններ՝ պետք է գտնել համերաշխության մեջ ապրելու տարբերակը։ Ըստ նրա՝ ատելությունը, ատելության խոսքն ու դրա տարածումը պետք է խստորեն մերժվեն հասարակությունների կողմից, մանավանդ, երբ դրանց հիմքում ազգային ինքնությունն է, եւ տեղ բացեն երկխոսությունների համար։
Հարց հնչեց այն մասին, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել՝ կանխելու այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները։ «Ամենակարեւոր բաներից մեկը, որ հնարավոր է անել ցեղասպանությունները կանխելու համար, վերջին 20 տարիներին անում է Հայաստանի կառավարությունը»,– ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւերի նախագծերով, ինչի արդյունքում մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 50—ամյակին նվիրված, 1999 եւ 2001 թթ.՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» բանաձեւերը։ Բացի դրանից, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել դեկտեմբերի 9—ը Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր նշանակելու նախաձեռնությամբ։
Ամփոփելով դասախոսությունը՝ Ադամա Դիենգը նկատեց. «Դուք հարուստ երկիր չեք, նավթ ու ադամանդ չունեք, բայց ունեք ադամանդե սիրտ, ինչն առավել կարեւոր է։ Դուք մարդասեր եք, եթե ինչ—որ մեկն այստեղից շատ—շատ հեռու՝ Հիմալայներից այն կողմ, տառապում ու տանջվում է, այստեղ՝ Հայաստանում, դուք դա զգում եք, սրտացավ եք»։
Նա հույս հայտնեց, որ այս դասախոսություն—քննարկումն օգտակար կլինի նաեւ ցեղասպանագիտությունն ուսումնասիրող ուսանողների համար։
ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը պատմական ակնարկ արեց դեպի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որն այս օրերին արդեն երրորդ անգամ տեղի է ունենում Հայաստանում։
Սենեգալցի իրավաբան Ադամա Դիենգը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին։ Դիենգի մասնակցությամբ հիմնադրվել է Մարդու եւ ժողովուրդների իրավունքի աֆրիկյան դատարանը։ Իր բազմաբնույթ գործունեության եւ ունեցած ավանդի համար նշանակվել է Վաշինգտոնում գործող համաշխարհային արդարության ծրագրի պատվավոր նախագահ:

11-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO