Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԵՐԵՎԱՆ


Հարգանքի տուրք Ռաֆայել Լեմկինին

Նրա թողած ժառանգությունն արժանի է մեծագույն հարգանքի

Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1—ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ։ «Մի քանի տարբերակ է քննարկվել եւ ընտրվել է հենց այս փողոցը։ Կարծում եմ՝ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,–ասաց նա։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել ու զգացել է ցեղասպանությունը եւ մշակել եզրույթը։ «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, որն իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,–ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար։
Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, եւ այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման եւ պատժի միջազգային կոնվենցիան։ «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, եւ հարգում ենք նրա թողած ժառանգությունը։ Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարեւորագույն ներկայացուցիչներից մեկը»,–ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ Լեմկինը մարդ էր, որ խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից ու Հոլոքոստից եւ մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը ՄԱԿ—ի նախաձեռնած կարեւորագույն իրադարձություններից մեկն է։

12-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO