Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կոջոյանի հաղթանակը Գառնիի ձորում

Լեւոն Կոջոյանը հռչակավոր Հակոբ Կոջոյանի տոհմից էր, նրա եղբոր թոռը։ Արտաքուստ իսկական մտավորական էր, ազնվական դեմքով եւ բարեկիրթ շարժուձեւով։ Նրբակազմ էր ու խոշոր ակնոց էր կրում. դեռ մանկուց կարճատես էր։ Այս ամենը լրացվում էր անսահման բարությամբ, լավատեսությամբ եւ սիրով դեպի շրջապատի մարդիկ եւ շրջակա աշխարհը։ Կոջոյանը, բոլորից թաքուն, երիտասարդ տարիներին զբաղվում էր ծանր աթլետիկայով, քանի որ բնորդելու էր մեծանուն պապորդուն՝ Սասունցի Դավթի կերպարը պատկերելու համար։
Եվ ահա աշնանային մի անուշ օր մի խումբ նկարիչներ ուղեւորվում են դեպի Գառնու ձորը՝ պլեների։ Աշխատում են առավոտ ծեգից ու երեկոյան նստում հացի։ Քիչ այն կողմում, դարձյալ գետափին, քեֆի էին նստել մի խումբ վարորդներ։ Զարմանալի չէ, որ քիչ անց սեղանները միացվում են, եւ խնջույքը նոր որակ է ստանում։ Ու ինչ—որ անտեղի խոսքից (ի դեպ, հնչած վարորդների ջոկատի կողմից) վեճ է ծագում, այն թեժանում է ու փոխվում է ձեռնամարտի։ Ձեռնամարտը, անհայտ է, թե որքան է տեւում։ Սակայն գալիս է խաղաղության պահը, երկուստեք հանդարտվում են (հոգնածությունն է զգալ տալիս), եւ մեկմեկու հարց են ուղղում, թե ինչու հանկարծ սեղանը թողած անցան հարաբերությունների հստակեցման։ Հստակեցնում են եւ նորից մոտենում կանաչ խոտի վրա փռված սուփրա—սեղանին։ Քեֆը վերսկսվում է։ Եվ հանկարծ լսվում է վարորդներից մեկի աղեկտուր ձայնը՝ փրկեք սրա ձեռից, ինձ խեղդում ա։ Շտապ մոտենում են դեպքի վայրին ու առերեսվում մի ցնցող տեսարանի. փոքրամարմին Կոջոյանը տակն է դրել ամենահաղթանդամ վարորդին եւ սեղմել է գետնին։ Խնդրում են դադարեցնել խեղդամահ անելը, քանի որ կռիվը ավարտվել է, եւ իրենք կրկին եղբայրացել են։ Հասկանալի է, որ խնդրում են ե՛ւ նկարիչները, ե՛ւ վարորդները։ Լեւոնը չի ենթարկվում եւ պատճառաբանում է իր նման վարքը՝ մինչեւ ակնոցս չգտնեք ու ինձ չտաք, ես սրան չեմ ազատելու։ Երկու խմբով փնտրում են Կոջոյանի ակնոցը, վերջապես գտնում ու հանձնում են նրան։ Բարեբախտաբար ակնոցը չէր վնասվել։
Կոջոյանը դադարեցնում է բռնախեղդումը։ Վարորդ—հալածյալը խոր շունչ է քաշում եւ փառք է տալիս Տիրոջը, որ վերջապես կանգնեց զույգ ոտքի վրա։
Օրը մթնում է, խնջույքը շարունակվում է, Լեւոն Կոջոյանը երազկոտ բաժակաճառեր է արտասանում եւ, իհարկե, խմում բաժակի օղին՝ ճաշակելով արդեն սառած խորովածը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

12-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO