Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կլինի՞ խորհրդարանում ընդդիմություն

Վերլուծաբանները տարբեր կարծիքներ են հնչեցնում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կարծում, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն չկա։
«Հասարակությունում կա մի զանգված, որ մտածում է, թե ընդդիմությունը նա է, ով պետք է անպայման հայհոյի։ Ընդդիմությունը պետք է առաջարկի հարցերի լուծման այլ ճանապարհներ, այլ մոտեցումներ՝ տարբերվող իշխանության մոտեցումներից եւ լուծման ճանապարհներից։ Սա է քաղաքական ընդդիմությունը։ Հիմա ասել, որ «Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չեն, այդպես չէ։ Այն ուժերը, որոնք խորհրդարանում իշխանություն կամ կոալիցիայի մաս չեն կազմում, ընդդիմություն են»,–ասել է Քոչարյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի շատ ավելի ծայրահեղ ի դեմս հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ ՀՅԴ—ի, սակայն վերջինիս պարագայում դա հիմնականում կապված կլինի արտաքին քաղաքականության եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը իշխանության մոտեցման հետ։
«Չեմ կարծում, որ դաշնակցությունը այդ աստիճան ծայրահեղ կլինի, ինչքան հանրապետականը։ Դաշնակցության ծայրահեղ լինելը կախված է նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա այդ հարցերի շուրջ իշխանության մոտեցումը»,– նշել է Քոչարյանը։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ «ամենակարեւորն այն է, որ խորհրդարանն իր պատկերով համապատասխանի մեր հասարակության եւ քաղաքացիների ակնկալիքներին։ Կարծում եմ, որ այն լիարժեք արտահայտում է այն քաղաքական տրամադրությունները, որ կան հասարակության շրջանակներում, եւ մենք ունենք այն խորհրդարանը, որ պետք է ունենայինք»։
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հիմնականում բացասական ազդեցություն է ունեցել ռեյտինգային ընտրակարգը. «Որոշակի չափով ազդեցություն կունենա նաեւ խորհրդարանի որակի վրա։ Ես մի փոքր զարմացած եմ իմ որոշ գործընկերների այն գնահատականների վրա, որ մենք հզոր ընդդիմություն չունենք խորհրդարանում. բայց որտեղի՞ց պետք է հայտնվեր այդ ընդդիմությունը։ Մեր իրականությունը թույլ էր տալիս ունենալ այն խորհրդարանը, որ ունենք։ Նորից կրկնեմ՝ այն համարժեք է հասարակության ակնկալիքներին ու մոտեցումներին»։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով առաջիկա զարգացումներից, ասել է. «Այո, հետաքրքիր զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում։ Մի կողմից՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով իշխանության վարկանիշն ընկնելու է, ի վերջո, այս կարգի բարձր ռեյտինգը չի կարող երկար պահպանվել, այն կրճատվելու է, հետեւաբար, մյուս կողմից, ակտիվանալու են մնացած քաղաքական ուժերը։ Այստեղ պետք է նկատել, որ ներկայիս իշխանությունները սովոր են գոյատեւել բարձր վարկանիշի, լեգիտիմության պայմաններում։ Եվ ահա, այս բարձր լեգիտիմության, բարձր վարկանիշի գործիքը պետք է օգտագործել ինչ—որ բանի համար, ասենք՝ նոր բարեփոխումների, ռեֆորմների, ծրագրերի, որ մարդիկ արդյունք տեսնեն։ Ի վերջո, 70 տոկոսը քիչ չէ։ Իշխանություններն, իսկապես, շատ անելիք ունեն։ Ահա նոր մարտահրավերների պարագայում եւ այլ քաղաքական ուժերն են ակտիվանալու, վերադասավորվելու, եւ նոր զարգացումներ են լինելու։
Ինչ վերաբերում է խորհրդարան չանցած հին քաղաքական ուժերին, այո, նրանք ռեբրենդինգ անելու, նոր դեմքեր բերելու, կուսակցության դեմքը փոխելու, նոր դիրք զբաղեցնելու կարիք ունեն»։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընդդիմություն համարել։ Նրա խոսքով, դա կապված է նրա հետ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես եւ «Քաղաքացիական պայմանագիրը», ազատական գաղափարախոսության կրող են։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը արդեն իսկ պետք է առաջարկի զարգացման ծրագրեր եւ արդյունքներ ցույց տա, որպեսզի պահպանի լեգիտիմությունը. «Այս ընտրությունների հիմնական թիրախը վերացվել է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, չնայած մոտ 60 հազար ձայն էր հավաքել, չկարողացավ խորհրդարան մտնել։ Այժմ այլեւս հնարավոր չէ էյֆորիայի կամ նախկին ռեժիմի քննադատության վրա քաղաքական գիծ կառուցել»։
Լեւոն Շիրինյանը շեշտել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական ռեսուրսների վրա, օգտագործել դրանք առավելագույն չափով, եւ միայն դրանից հետո հույսը դնել արտասահմանից ներդրումների վրա։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Ազգային ժողովի ձեւավորումից հետո գալու է պրագմատիկ խոսակցությունների շրջանը։ «Ես հիմա կարեւորում եմ «Իմ քայլը» դաշինքի մասին խոսելը, որովհետեւ ակնհայտ է, որ որոշումների ընթացքի վրա ազդելու է այդ քաղաքական ուժը։ Այս երեւույթը կա քաղաքական ուժերի մեծամասնության մոտ, բայց քանի որ մեր կյանքի եւ երկրի վրա ամենախոշոր ազդեցությունը պետք է ունենա առաջիկայում «Իմ քայլը», ապա, կարծում եմ, շատ լուրջ խորհելու բան ունենք, թե ինչպես ենք կարողանալու ինչ—որ չափով զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա։ Մեր հասարակությունը փորձ ունի, ունի փորձ նաեւ ծանր հիասթափությունների եւ այդ հիասթափությունները հաղթահարելու կամ չհաղթահարելու, բայց, ամեն դեպքում, սրանք ցավալի երեւույթներ են»,–ասել է Խառատյանը։ Նրա խոսքով՝ էականն այն է, թե ինչպես է կարողանալու հանրային մեծամասնությունը ազդել իշխանության որոշում կայացնելու վրա։
Ազգագրագետը չի կարծում, թե այս ընտրություններում ցածր մասնակցություն է եղել, ընդհակառակը՝ շատ բարձր է եղել։
Ա. Գ.

12-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO