Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բավական լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ

Երկար տարիների փորձ ունեցող եւ խորհրդարան չանցած ուժերին վերակազմավորվելու համար

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքը պետք է հետեւողական աշխատանք տանի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ Նրա խոսքով՝ իշխող ուժը նաեւ զգուշորեն պետք է վերաբերվի վաստակած հետհեղափոխական ոգեւորությանը, քանի որ «Իմ քայլին» դեմ արմատական տրամադրված ուժերը հեշտությամբ կարող են իրենցով անել ընտրողների ձայները։
—Պարոն Գալստյան, ի՞նչ առանձնահատկություններով այս քարոզարշավն աչքի ընկավ, եւ արդյո՞ք արդյունքները կանխատեսելի էին։
—Այս քարոզարշավի առանձնահատկությունը կոշտ մրցակցությունն էր որոշ ուժերի միջեւ, հատկապես «Իմ քայլը» դաշինքի եւ հանրապետական կուսակցության միջեւ։ Երկրորդ առանձնահատկությունը մյուս ուժերի շատ մեղմ վերաբերմունքն էր «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ, եւ որոնք ընդունում էին այդ ուժի գերակայությունը։ Քարոզարշավի արդյունավետության տեսանկյունից ասեմ, քանի որ ուժերը շատ լավ կանխատեսում էին արդյունքը, հետեւաբար, ըստ էության, շատ ջանքեր չէին գործադրում առաջին տեղի համար, ինչը շատ տարօրինակ էր. սովորաբար, կուսակցությունները մրցապայքարում այնպես են քարոզարշավն առաջ տանում, որ իրենք լինեն առաջինը։ Հաջորդ առանձնահատկությունը հետհեղափոխական ոգեւորվածության ֆոնն էր, որը սկսել էր ապրիլից, աճելով, նվազելով, հասավ դեկտեմբեր։ Դրանով էր, թերեւս, պայմանավորված ընտրությունների արագ անցկացումը։
Ինչ վերաբերում է արդյունքների կանխատեսելիությանը, ապա առաջին տեղի դեպքում, այո, կանխատեսելի էր, երկրորդ տեղի դեպքում՝ նույնպես նախանշվում էր։ Հիմնական քննարկման հարցն այն էր, թե ո՞վ կլինի 3—րդ տեղում, կամ կլինի՞ արդյոք խորհրդարանում 4—րդ ուժ։ Տեսանք, որ 3 քաղաքական ուժ հայտնվեց խորհրդարանում։
—Որակական առումով ինչպիսի՞ խորհրդարան ունենք։
—Որակական ցուցանիշների մասին խոսելը դեռ վաղ է, դրանք կերեւան շուտով։ Պետք է նախ սպասել պաշտոնական արդյունքների հրապարակմանը, ապա, ինչն ամենակարեւորն է, կառավարության ձեւավորմանը։ Մենք գիտենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակից բավական մեծ թվով մարդիկ կտեղափոխվեն գործադիր ոլորտ։ Հնարավոր է, մյուս երկու ուժերի ցանկից էլ ինքնաբացարկ հայտարարեն։ Հետեւաբար՝ որակի մասին խոսելը ճիշտ չէ։
Ինչպիսին կլինի խորհրդարանը, բարդ է կանխատեսելը։ Եթե համեմատենք նախորդ խորհրդարանի հետ, ապա ձեւի առումով նույնն է, առանձնապես բան չի փոխվել։ Բայց ձեւը ձեւ, իհարկե, կարեւորը բովանդակությունն է։ Ինչպե՞ս կհարաբերվեն ուժերը միմյանց հետ ոչ միայն խորհրդարանում, այլեւ ընդհանուր քաղաքական համակարգում. սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չկան։ Հույս ունենանք, որ ե՛ւ գործադիրը, ե՛ւ խորհրդարանը պրոֆեսիոնալիզմով հատուկ աչքի կընկնեն։
—Ընտրություններին «Իմ քայլը» ստացավ 70 տոկոս ձայն, եւ միանձնյա է ստանձնում կառավարման պատասխանատվությունը։ Ըստ Ձեզ՝ այս քաղաքական ուժի առաջիկա անելիքը ո՞րը պետք է լինի։
—Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն հայտարարել է այն հիմնական կետերը, որոնց շուրջ պետք է աշխատեն։ Դա նախկինում ասված, բայց չիրականացված խոստումներն են՝ կապված Ընտրական օրենսգրքի, հարկային օրենսդրության փոփոխությունների, տնտեսական հեղափոխություն իրականացնելու, մոնոպոլիաների վերացման հետ եւ այլն։ Ուշադրությունը կենտրոնացնելու են երկրի ներքին սոցիալ—տնտեսական խնդիրների վրա։ Դա իրենց համար շատ կարեւոր է, որովհետեւ այն հետհեղափոխական ոգեւորությունը, որ նրանք վաստակել են, դրանց հետ պետք է զգուշորեն վարվեն, քանի որ «Իմ քայլին» դեմ արմատական տրամադրված ուժերը հեշտությամբ կարող են իրենցով անել ձայները։
—Արտախորհրդարանական ուժերի գործողություններից ի՞նչ սպասենք, հատկապես, այն երկար տարիների փորձ ունեցող կուսակցություններից, որոնք չհաղթահարեցին անցողիկ շեմը։
—Կգնա ներկուսակցական վերակազմավորում, բավական լուրջ փոփոխություններ կլինեն կադրային տեսանկյունից, ղեկավար կազմերը կփոխվեն, ռազմավարությունների փոփոխություն կլինի, ինչն անհրաժեշտ է, որպեսզի պահեն իրենց գոյությունը։ Եվ որպեսզի այդ համակարգում իրենց ազդեցությունը մեծացնեն, պետք է նոր մարտավարություն ընտրեն արդեն քաղաքական համակարգի պայմաններում։ Այդ քաղաքական ուժերը միաժամանակ փաստեր կհավաքեն իշխանության բացթողումների վերաբերյալ՝ հետագայում օգտագործելու համար։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

12-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO