Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մեղավորներ փնտրելու մոլորությունը

Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին երեք քաղաքական ուժեր։ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արդեն իսկ հայտարարել են նոր քաղաքական շրջափուլի մեկնարկի մասին՝ թիրախում ունենալով նաեւ տնտեսական հեղափոխությունը։ Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել են, որ նոր խորհրդարանը «բովանդակազուրկ» է՝ «առանց հստակ գաղափարական եւ ազգային դիմագծի»։ Ի տարբերություն ՀՀԿ—ի, որն արդեն իսկ հաջողություն է մաղթել նոր խորհրդարանին եւ իրեն դիրքավորել որպես արտախորհրդարանական ուժ, ՀՅԴ—ն այս ընտրությունները որակել է «պարտություն»։ Նշյալ հայտարարություններում թերեւս ամենահետաքրքրականը վերջինիս դիրքորոշումն է, որի համաձայն՝ ՀՅԴ—ն ինքնաբնորոշվում է որպես «հայության ամենաազգային եւ ամենապատասխանատու կազմակերպություն»՝ ընտրությունները գնահատելով «պարտություն»։
Ըստ էության, կուսակցությունը «պարտություն» է բնորոշում հեղափոխությունը եւ հեղափոխության արդյունքում ձեւավորված խորհրդարանը եւ մասնավորապես՝ առնվազն վերջին քսանամյակի առաջին ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրությունները՝ հանձին ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության։ ՀՅԴ—ն շնորհակալություն է հայտնում միայն իր ընտրողին. այն ընտրողին՝ որը, ըստ իրենց, փոքրամասնություն է, սակայն միակ «գիտակիցն է» եւ «ոչ պատահականը»։ Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ այս հայտարարության ենթատեքստից։ Այն թողնում է յուրատեսակ «նեղացածության» հռչակագրի տպավորություն, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք իրենց քվեն չեն տվել ՀՅԴ—ին, պիտակավորվում են որպես «անգիտակից» եւ «պատահական» մարդիկ։ Դաշնակցության տեքստում մի բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության մասին, նրա ապագայի, ծրագրերի, քաղաքացիների հույսերի եւ սպասումների մասին։ Դաշնակցությունը փաստացի միայն խոսում է իր ընտրողի հետ՝ շեշտադրելով իր «ամենաազգային» եւ «ամենապատասխանատու» լինելը, սակայն միաժամանակ հրաժարվում է պատասխանատվությունից պետության ու հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասին անվանելով «անգիտակից»՝ գիտակից ճանաչում է միայն իրեն քվե տված քաղաքացիներին։
Այստեղ առնվազն հարց է առաջանում, թե որքանով է էթիկապես ընդունելի, երբ կուսակցությունն իրեն հայտարարում է «ամենաազգային», «ամենապատասխանատու», բայց շնորհակալություն է հայտնում ոչ թե բոլորին՝ իրենց ազատ ընտության ու քաղաքացիական պարտքը իրացնելու համար, այլ միայն սեփական ընտրողներին։ Խնդիրը կարող է վերաբերել բոլոր կուսակցություններին՝ լինեն ընդդիմություն, թե իշխանություն, քանի որ քաղաքական ուժերը՝ լինեն խորհրդարանական, թե արտախորհրդարանական, պատասխանատու են պետության եւ ըստ այդմ՝ բոլոր քաղաքացիների առաջ։
Ի մի բերելով՝ կարելի է փաստել, որ որեւէ քաղաքական ուժի այդպիսի հայտարարությունը յուրատեսակ փորձ է սեփական ընտրական տապալման պատճառները ոչ թե կուսակցության գործունեության, այլ բոլորովին ուրիշ դաշտում տեսնելու։ Հետեւաբար՝ մնում է պատճառներն ու խնդիրները փնտրել ոչ թե կուսակցության անցած ուղու, պատմության ու քաղաքական դիրքորոշման, այլ քաղաքացիների անգիտակցության ու կարճատեսության մեջ։ Քաղաքական առումով կուսակցությունն իրեն հրաժարվում է ճանաչել որպես քաղաքական սուբյեկտ, քանի որ խնդիրները եւ պատճառներն իրենից անկախ են, իսկ ինքը փաստացի միայն մտահոգություն է հայտնում եւ շնորհակալություն հայտնում իր գիտակից եւ ոչ պատահական ընտրողներին։
Գոռ ՄԱԴՈՅԱՆ

13-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO