Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Լուծումը՝ միայն օրենքի շրջանակներում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց

Չարենցավանի թիվ 3 դպրոցում արդեն տասը օր շարունակվում է դասադուլը՝ աշակերտները դասի չեն գնում։ Դպրոցի տնօրենի ընտրություններից հետո ծնողների եւ աշակերտների մի մասը պահանջում են պաշտոնում վերականգնել դպրոցի նախկին տնօրենին՝ Լուսինե Կարապետյանին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Չարենցավան՝ տեղում պարզելու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում։ Ն. Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում ծնողներին խոստացել էր, որ կզբաղվի այս խնդրով։
Դպրոցի աշակերտների ծնողները պնդում են, որ նոր տնօրենի ընտրությունը կատարվել է խախտումներով։ Խորհուրդը, որն ընտրել է տնօրենին, եղել է ուղղորդված։
Փաշինյանը շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել նախկին եւ ներկա տնօրենների հետ։ Կողմերին լսելուց հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ինքը չի կարող օրենք խախտել եւ կամայական որոշումներ ընդունել, հետեւաբար, ըստ Փաշինյանի, հարցի լուծման միակ տարբերակն է, որ նախկին տնօրենը փորձի դատարանով վերականգնել իր իրավունքները։
Այնուհետեւ քննարկման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում.
«1. Նախընտրական փուլում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3—րդ դպրոցի հարցով։ Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան։
2. Այս համատեղ այցը կարեւոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը եւ հարցերը լուծել օրենքից դուրս։ Նման իրավիճակներ եղել են նաեւ մի քանի այլ համայնքում, եւ սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ։
3. Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու կրթության եւ գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին եւ կարգերին համապատասխան։ Արձանագրվեց նաեւ, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան։ Բողոքող կողմերից եւ որեւէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ։
4. Նշվեց նաեւ, որ կան բողոքներ, որ թե ընտրությունից առաջ եւ թե դրանից հետո եղել են ճնշումներ։ Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները։
5. Ակնհայտ է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի, եւ դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը։ Չարենցավանի 3—րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում»։

13-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO