Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց

Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ Արդեն շուրջ 7 ամիս է անցել, սակայն վարչապետ Սաադ Հարիրիին դեռեւս չի հաջողվել կառավարություն ձեւավորել, ինչը խիստ մտահոգել է ե՛ւ խորհրդարանի խոսնակին, ե՛ւ նախագահին։ Հաշվի առնելով նորընտիր խորհրդարանի կազմը, «ՀՀ»—ն նշել էր, թե կառավարության ձեւավորումը բավական բարդ է լինելու եւ իրականում էլ այդ հարցում քաղաքական ճգնաժամ է առաջացել, ինչն առ այսօր դեռեւս չի հաղթահարվել։
Նախօրեին նախագահ Միշել Աունն Ավստրիայի նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով կառավարության ձեւավորման հարցին, հայտնել է, որ այդ առնչությամբ լուրջ խնդիրներ կան վարչապետի պաշտոնակատարի եւ խորհրդարանում ներկա քաղաքական ուժերի միջեւ, որոնք հնարավոր չէ հարթել ավանդական լուծումներով։ Տարաձայնությունները խորքային են եւ բազմաթիվ, ուստի պետք է նոր ուղիներ փնտրել, ջանքեր գործադրել տեսակետները մերձեցնելու նպատակով, այլապես ողբերգություն է լինելու, նշել է Աունը։ Նա խնդիրը կարգավորելու նպատակով ձեռնամուխ է եղել նոր քայլերի, ջանքեր է գործադրում, որպեսզի առաջացած ճգնաժամը հաղթահարվի մինչեւ տարեվերջ։ Այս հարցում առկա բարդությունները զգալիորեն պայմանավորված են նաեւ խորհրդարանում ներկայացված ուժերի հարաբերակցությամբ եւ սահմանադրությամբ բաշխված պաշտոնյաների կրոնական պատկանելությամբ։
Օրենքի համաձայն՝ 128 անդամ ունեցող խորհրդարանի 64 անդամ քրիստոնյա է, 64—ը՝ մահմեդական։ Քրիստոնյաների ներկայացուցիչներն իրենց հերթին հետեւյալ կազմով են ներկայացված խորհրդարանում. մարոնականները՝ 34, ուղղափառները՝ 14, կաթոլիկները՝ 8, հայ առաքելականները՝ 5, հայ կաթոլիկները՝ 1, ավետարանչականները՝ 1 եւ մեկ ներկայացուցիչ էլ այլ դավանանքներից։ Ինչ վերաբերում է մահմեդականների կազմին՝ շիա եւ սունի ուղղությունների ներկայացուցիչները հավասարապես 27—ական ներկայացուցիչ ունեն, իսկ դրուզիները՝ 8, ալեվիները՝ 2։ Բացի այդ, ըստ սահմանադրության, երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սունի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները Լիբանանի կառավարության ձեւավորման հարցում առաջացած ճգնաժամը տարբեր կերպ են պատճառաբանում։ Սակայն, ըստ ամենայնի, գլխավոր խնդիրը ներկա դրությամբ թերեւս Հարիրիի գլխավորած Մարտի 14—ի դաշինքում սունիների ոչ բոլոր 27 պատգամավորների ընդգրկված լինելն է, քանի որ Մարտի 8—ի դաշինքը պահանջում է, որ այս դեպքում չպետք է բոլոր սունի նախարարները լինեն այդ դաշինքից։ Ահա թե ինչու, Հարիրին առաջին հերթին կառավարության ձեւավորման պատնեշը համարում է «Հեզբոլահին», որը պնդում է, թե խորհրդարանում տեղ գտած 6 անկախ սունի պատգամավորները, որոնք առանձին խմբակցություն են ձեւավորել եւ հարում են Մարտի 8—ի կոալիցիային, եւս պետք է իրենց ներկայացուցիչը ունենան կառավարության կազմում, ինչին կտրականապես դեմ է Հարիրին։ Խնդիրը լուծելու նպատակով Աունը նույնիսկ պատրաստակամություն էր հայտնել հօգուտ նշյալ 6 պատգամավորի՝ հրաժարվել իրեն վերապահված իրավունքից՝ մեկ սունի նախարար նշանակելուց, այն զիջելով Հարիրիին։ Սակայն վերջինս դեմ է նաեւ այդ առաջարկությանը։ Հանգամանք, որը գլխավորապես պատճառաբանվում է ԱՄՆ—ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշումներով, որոնք պահանջում են «Հեզբոլահի» դերակատարությունը կառավարությունում նվազագույնի հասցնել, սակայն օրենքի սահմաններում դա խիստ դժվար հարց է։
Փորձագետներից ոմանք էլ շեշտում են, որ կառավարության ձեւավորման հարցը առնչվում է Իրաքի կառավարության վերջնական ձեւավորման, ինչպեսեւ Սիրիայի հարցի կարգավորման հետ, մասնավորապես՝ Աստանայի գործընթացների։ Սակայն անկախ այդ առնչությամբ ներկայացված պատճառաբանություններից, դրանց դերակատարությունը Լիբանանի կառավարության ձեւավորման հարցում չի կարող մեծ լինել։ Ավելին, լուրջ բնույթ են կրում այդ երկրում օտարերկրյա ուժերի ազդեցությունն ու դրանց կողմից հնարավոր ճնշումները։
Որպես խնդրի լուծման տարբերակ ԱԳ նախարար Ջոբրան Բասիլը առաջարկել էր նախարարների կազմին եւս երկու անդամ՝ 1 ասորի եւ 1 ալեվի, ավելացնելով դարձնել 32 նախարար։ Այս դեպքում նախագահը հրաժարվում է Մարտի 8—ի դաշինքից սունի նախարարի նշանակումից, ունենալով ասորի նախարար, կամ էլ Հարիրին է հրաժարվում 1 սունի նախարարից, փոխարենն ունենալով ալեվի, ինչի արդյունքում նախագահն ու վարչապետը ունենալու են իրենց 6—ական նախարարները։ Բասիլի առաջարկին կողմ էին թե՛ Աունը եւ թե՛ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին, բայց նման լուծմանը համաձայն չէր Հարիրին, նշելով, որ դեմ է կառավարության կազմի ընդարձակմանը։ Սակայն, ըստ երեւույթին, նա չի ցանկանում ալեվի նախարար ունենալ, որը բնականաբար սիրիամետ է լինելու։
Ստեղծված իրավիճակում նախագահ Աունը, ճգնաժամից դուրս գալու նպատակով, հանդիպել է Նաբիհ Բերիի եւ Հարիրիի հետ։ Հատկանշական է, որ հիշյալ բանակցությունների բովանդակությունը եւ նախագահի հնարավոր առաջարկությունները լիովին գաղտնի են, եւ առաջիկայում բանակցությունները կշարունակվեն։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

13-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO